Բրնձե խրթխրթան գնդիկներ, որոնք կգոհացնեն անգամ ամենաքմահաճ մարդուն

0
203


Բաղադրիչներ

բրինձ — 300 գր (կլոր)

պանիր — 50 գր

ձու — 3 հատ

քրքում — 1/2 թ/գ

աղ

Միջուկի համար՝

միս տավարի (աղացած) — 250 գր

լոլիկի մածուկ — 2 ճ/գ

պանիր մոցարելլա — 100 գր

աղ

պղպեղ սև

բուսայուղ

պաքսիմատ

Պատրաստման եղանակ

Բրինձը լցնում ենք 800 մլ ջրով լի կաթսայի մեջ, համեմում ենք աղով ու քրքումով և եփում ենք մինչև պատրաստ լինի։ Պետք է ստացվի պինդ ու սոսնձանման զանգված։

գնդիկներ-3

Տավարի միսը լցնում ենք բուսայուղով լի տապակի մեջ ու 5 րոպե տապակում ենք։ Անընդհատ խառնում ենք թիակով, որպեսզի միսը հավասարապես տապակվի։

գնդիկներ-4

Համեմում ենք աղով, պղպեղով և ավելացնում ենք լոլիկի մածուկ ու 0,5 գդալ ջուր։ Եփում ենք 5-10 րոպե, մինչև պատրաստ լինի։

գնդիկներ-5

Մոցարելլա պանիրը խորանարդաձև կտրատում ենք։

գնդիկներ-6

Սառած բրնձին ավելացնում ենք քերիչով անցկացրած ձուն (1 հատ) և պանիրը։

գնդիկներ-7

Ձևավորում ենք գնդիկները՝ ձեռքի ափի մեջ դնում ենք մի քիչ բրնձի զանգվածից, բացում ենք այն, կենտրոնում դնում ենք միսն ու մոցարելլայի խորանարդիկը։

գնդիկներ-8

Վերածում ենք գնդի։

գնդիկներ-9

Գնդիկները թաթախում ենք հարած ձվի (2 հատ) մեջ։

գնդիկներ-10

Այնուհետև թաթախում ենք պաքսիմատի մեջ։

գնդիկներ-11

Գնդիկները տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև ոսկեգույն դառնան։

գնդիկներ-12

Տապակելու ընթացքում շրջում ենք, որպեսզի հավասարապես տապակվեն բոլոր կողմերից։ Պատրաստ գնդիկները դնում ենք թղթե անձեռոցիկների վրա ավելորդ յուղից ազատվելու համար։

գնդիկներ-13

Ահա պատրաստ են համեղ բրնձե գնդիկները։

գնդիկներ-14

Հյութալի միջուկով ու խրթխրթան բրնձե գնդիկները կգոհացնեն բոլորին։

Բարի ախորժակ։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here