Ահա, թե ինչ կկատարվի, եթե դուք լեզվով դիպչեք քիմքին և խորը շունչ քաշեք. Փորձեք և համոզվեք

0
406


Քնի հետ խնդիրները հաճախ շատ ուժեղ են ազդում մարդու վրա և այլ խնդիրներ առաջացնում: Անբավարար քունը կարող է հանգեցնել քաշի ավելացման, դանդաղեցնել ուղեղի գործունեությունը և թուլացնել իմունային համակարգը: Եթե դուք 5 ժամից քիչ եք քնում, ապա այն առողջական  բազում անցանկալի հետևանքների կբերի:

Անքնության ինչպիսի պատճառ է լ լինի՝ ստրես, խնդիրներ կապված աշխատանքի կամ ընտանիքի հետ, գոյություն ունի դրա դեմ պայքարելու պարզ ձև:

Այս հոդվածում մենք կպատմենք ձեզ  շնչելու տեխնիկայի մասին, որը կոչվում է 4-7-8.  Որպեսզի ինքներդ փորձեք, բավարար է կատարել հաջորդ քայլերը:

  • Դիպչեք լեզվի ծայրով ձեր քիմքին ( փորձեք այդ դիրքով պահել ամբողջ վարժության ընթացքում).
  • Արտաշնչեք՝ ամբողջովին ազատելով ձեր թոքերը օդից.
  • Փակեք բերանը և հաշվեք մինչև 8-ը: Այդ ժամանակ 4-րդ վայրկյանից շնչեք քթով, պահեք շունչը մինչև 7 հաշիվը, իսկ 8-ից թեթև արտաշնչեք բերանով:
  • Կրկնեք այդ քայլերը 4 անգամ:

Բժիշկ Էնդրյու Վեյլը խորհուրդ է տալիս այս վարժությունն անել համենայնդեպս օրական երկու անգամ՝ անպայման 4 մոտեցումից:

«2-3 ամսից,  վարժությունը կանոնավոր կրկնելու դեպքում դուք կզգաք դրական փոփոխություն ձեր օրգանիզմում: Այս տեխնիկան օգնում է սրտխփոցի կարգավորմանը  և կարգավորում արյան ճնշումը: Այն նաև օգնում է մարսողության լավացմանը», — վստահեցնում է բժիշկ Վեյլը:

  •  Պահեք քնի օրագիր: Գրի առեք՝ որքան կոֆեին եք օգտագործում օրվա ընթացքում ( որ ժամին), որքան ֆիզիկական վարժություն եք կատարում, ինչ եք ուտում, քանիսին եք պառկում քնելու և երբ եք քնում: Միգուցե այսպես բացահայտեք ձեր քնի վրա ազդող հանգամանքները: Օրինակ, եթե դուք քնելուց առաջ սուրճ եք խմում, ապա ինչպե՞ս կարող եք մտածել քնելու մասին:
  • Հոգ տարեք զովության մասին: Աշխատեք իջեցնել սենյակի ջերմաստիճանը. շատ մարդիկ արագ են քնում, երբ սենյակի ջերմաստիճանը ցածր է լինում: Ննջասենյակի օպտիմալ ջերմաստիճանը +18 աստիճանն է:
  • Եթե դուք քնել չեք կարողանում, ապա վեր կացեք և մի քանի վարժություն կատարեք: Աշխատեք քնելուց առաջ  չդիտել հեռուստացույց կամ զբաղվել բջջային հեռախոսով : Վառ գույները թույլ չեն տա ձեզ քնել:
  • Միացրեք կամաց հանգիստ երաժշտություն: Դասական երաժշտության ունկնդրումը կօգնի ձեզ արագ քուն մտնել:

Դուք կտեսնեք, որ այս հասարակ միջոցները կբարելավեն ձեր քնի որակը: Սակայն խրոնիկական անքնության դեպքում դուք պետք է դիմեք մասնագետի:

Աղբյուր՝ ԻՆՖՈ

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here