«Ասել ա՝ Նարեկին խփել եմ, գնացեք, երևի հլը սաղ ա». forrights.am

0
1551


Forrights.am.

Արցախի դիրքերում հակառակորդի շարժը դիտարկելիս 21-ամյա Նարեկ Ադիբեկյանին սպանել է համածառայակիցը՝ Կարեն Խաչատրյանը։ Ընկերոջն անակնկալի է բերել թիկունքից՝ նրա վրա արձակելով 16 փամփուշտ։

Միակ տղա զավակի սպանության լուրը մոր գլխին պայթել է ինչպես կայծակի որոտ․ «Ես խելագարվել էի, վազում էի ստեղից ընդեղ, չէի հասկանում ինչ էի անում։ Կանգնած նայում էին ընձի, ասում էին կներեք, Նարեկը չկա, էդքան բան։ Մորը՝ կներեք Նարեկը չկա՞․․․»։

Սկզբում ընտանիքին՝ ոչ հորը, ոչ էլ մորը չեն տեղեկացրել, որ Նարեկը հայի ձեռքով է սպանվել։ Ոճրագործությունից հետո Կարենը սառնասրտորեն իջել է խրամաբջիջից, հենակետի անձնակազմին պատմել կատարվածը․ «Ասել ա՝ Նարեկին խփել եմ, գնացեք, երևի հլը սաղ ա»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here