11 նշան, որ մատնում են հոգով «գեղցի» աղջկան

0
639


Շատ աղջիկներ` անկախ նրանց ծագումից, առաջացնում են «դու ո՞ր գեղից ես» հարցը տալու անզուսպ ցանկություն: Նմանատիպ կերպարներն ամեն կերպ փորձում են ինքնահաստատվել և շրջապատին ինչ-որ բան ապացուցել, ինչը շատ զավեշտալի է, իսկ հաճախ նաև զզվելի:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 12 նշան, որոնք մատնում են հոգով «գեղցի» աղջկան:

1. Բարձրակրունկներ օրվա ցանկացած պահի

World News - July 3, 2015

Նա, միևնույն է, չի կարողանում քայլել բարձրակրունկների վրա, սակայն ամեն օր՝ օրվա ցանկացած պահի, նա դրանցով է, այսպես ասած՝ «լավ զինված է»: Նմանատիպ աղջիկները երազում են բրենդային բարձրակրունկների մասին, սակայն չեն կարող իրենց դա թույլ տալ և կրում են էժանագին կեղծ կրկնօրինակներ:

2. Սեքսուալության ավելորդ ընդգծում

young model

Վառ շրթներկ, անդուր դեղին բլոնդ մազեր կամ էլ սև ներկած, մազութ հիշեցնող մազեր, խորը դեկոլտե, կարճ շրջազգեստ: Եվ, իհարկե, մեծ սեր վարդագույնի, փայլփլուն կտորների, քարիկների հանդեպ:

3. Մոդայիկ թրենդների, բրենդների հետևից վազք

Shopping women

Շանել, Դիոր, Գուչի… չինական կրկնօրինակների տեսքով: Եթե գոնե մեկ անգամ հաջողացնում է ինչ-որ բերնդային խանութից մի բան գնել, ապա դրանից հետո ամեն տեղ իր հետ տանում է այն տոպրակը, որ բոլորը տեսնեն, որ ինքը կարող է իրեն թույլ տալ նման տեղից գնումներ կատարել: Սա այն տեսակի մարդիկ են, ովքեր հագուստից պիտակները երբեք չեն կտրում:

4. Արտաքնի թյունինգի մոլուցք

Դեռևս դեռահաս տարիքում նա սկսում է պլանավորել, թե որքան է մեծացնելու շուրթերը, կուրծքը…

5. Ազատ ժամանակ անցկացնելու վայրը

Great Celebrity Social Pictures

Նա իր ազատ ժամանակը ձգտում է անցկացնել մոդայիկ ակումբներում, selfie է անում՝ խմիչքի բաժակը պարտադիր ձեռքում պահած:

6. Աշխատանք

Փորձում է աշխատանքի տեղավորվել այնտեղ, որտեղ կկարողանա հարուստ փեսացու «կպցնել»: Եթե չի ստացվում նման տեղ աշխատանքի անցնել, ապա փորձում է այդ շրջանակներում ծանոթություններ հաստատել:

7. Վերաբերմունքը տղամարդկանց հանդեպ

Տղամարդկանց նայում է գիշատչի հայացքով, քիչ է մնում՝ աչքերով կուլ տա: Եթե դա հարուստ տղամարդ է, ապա նա ամեն բան կանի այդ տղամարդուն իրենով անելու համար:

8. Բարոյական նորմերի բացակայություն

Corporate Life

Բարոյական նորմերը հաճախ իսպառ բացակայում են: Նրա համար նշանակություն չունի՝ տղամարդն ազատ է, թե ամուսնացած:

9. Ամուսնանալու մոլուցք

Wedding shower

Ցանկալի է օլիգարխի հետ կամ գոնե հարուստ մեկի:

10. Սեփական կենսագրության հանդեպ շատ վատ հիշողություն

Սեփական կենսագրության պարագայում նրա մոտ սկլերոզ է սկսվում: Նա շատ արագ մոռանում է, թե ով է, որտեղից, ինչ կենսագրությամբ:

11. Սեփական անձի կատարյալ լինելու մասին անհասկանալի վստահություն

Sexual Harrassment at Work

Նմանատիպ կերպաների վրա ինչ-որ անհասկանալի և անբացատրելի ինքնավստահություն է իջած: Նրանք խորապես վստահ են, որ ամենասեքսուալն ու ցանկալին են:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here