6 ամենագայթակղիչ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների

0
658


Ձկներ

Այս նշանի տակ ծնված կանայք շատ գրավիչ են, նաև խորհրդավոր: Նրանք կարողանում են ճիշտ գնահատել սիրելիի հետ հարաբերությունները և տղամարդուն   հարմարավետության ու ջերմության զգացողություն են պարգևում: Ձուկ-կանայք շատ են կարևորում    զուգընկերոջ հոգեվիճակը և ջանում են նրան շրջապատել սիրով ու հոգատարությամբ, սակայն եթե տղամարդը չարաշահում է  նրանց բարությունը, Ձկների վերաբերմունքը կտրուկ փոխվում է:

Ջրհոս

Այս կանայք կենսախինդ են, ուժեղ և ազատությունը գնահատող: Նրանք հեշտությամբ են զուգընկեր գտնում: Տղամարդկանց գրավում   է Ջրհոսների ինքնավստահությունը,   մյուսներից տարբերվելու հատկությունը:   Ջրհոս կնոջը կողքին պահելու և չկորցնելու համար,    սակայն, տղամարդիկ պետք է առանձնահատուկ ուշադրությամբ ու ջերմությամբ համակեն նրան:

Այծեղջյուր

Կին Այծեղջյուրները շատ ուղղամիտ են և  պատասխանատու: Տղամարդիկ գնահատում են   նրանց օբյեկտիվ դատողությունը: Այս նշանի տակ ծնված կանայք աշխատասեր են ու նպատակասլաց,   պատասխանատվության մեծ զգացումով են   ընտանիք կազմում և հոգ են տանում իրենց հարազատների մասին: Այծեղջյուրների սիրտը գերելն այնքան էլ հեշտ չէ, բայց եթե դա հաջողվում է, արդյունքը միշտ գոհացնում է տղամարդուն:

Աղեղնավոր  

Այս կանայք   գայթակղում են    սուր զգացողություններ սիրող   տղամարդկանց: Կին Աղեղնավորներն անկանխատեսելի են, այդ պատճառով էլ տղամարդիկ, նրանց հետ շփվելիս,  միշտ անակնկալների են  բախվում   և երբեք չեն ձանձրանում: Աղեղնավորներից  ամեն ինչ կարելի է սպասել: Նրանք զգացմունքային են,  ատում են միապաղաղ կյանքը և սիրում են վառ գույներ մտցնել իրենց առօրյայում:

Առյուծ

Առյուծները   միշտ վստահ են իրենց ուժերի վրա: Նրանք գիտեն՝ ինչպես աջակցել տղամարդուն՝ չոտնահարելով նրա արժանապատվությունը, ինչպես իրենց պահել, երբ սիրելին խնդիրներ ունի կամ  ընկճված է: Առյուծները միշտ կարողանում են ճիշտ բառեր ընտրել՝ մխիթարելու և տղամարդուն ինքնավստահություն հաղորդելու համար:

Կարիճ

Կարիճները շատ բծախնդիր են ընտրության հարցում և հարաբերություններ են սկսում այնպիսի տղամարդու հետ, որը նրանց կարող է շրջապատել հոգատարությամբ և  ապահովել ֆինանսապես: Կին կարիճները չեն կաշկանդվում՝ իրենց ցանկություններն ու ակնկալիքներն ի ցույց դնելիս և ձգտում են լիաթոք վայելել կյանքը: Բոլոր տղամարդիկ չէ, որ կարող են այս  համարձակ ցանկություններն իրականացնել, այդ պատճառով էլ Կարիճների հետ հարաբերությունները պահպանելու համար նրանք շատ ջանքեր են ներդնում:

Աղբյուր՝ Life.Panorama.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here