Կենդանակերպի 6 նշան, որոնց հնարավոր չէ հնազանդեցնել կամ ընտելացնել

0
692


168.am-ը գրում է.

Կենդանակերպի նշանների շարքում կան այնպիսիք, ում հնարավոր չէ հնազանդեցնել կամ ընտելացնել։ Flytothesky.ru-ն գրում է, որ նրանք չափազանց շատ են սիրում ազատություն, կամակոր են, անկախ։ Հարկավոր չէ ժամանակ ծախսել և անօգուտ փորձեր կատարել․ ցանկացած դեպքում ձեզ մեծ հիասթափություն է սպասվում։

Ջրհոս։ Սկզբնական շրջանում Ջրհոսը պարազապես կբողոքի, ապա «մահացած կձևանա»՝ հույս ունենալով, որ իրեն հանգիստ կթողնեն։ Նա չի ցանկանում, որ իր թևերը կտրեն և պահեն վանդակում, որքան էլ այն շքեղ լինի։ Եթե որևէ մեկը փորձի «բռնել» Ջրհոսին, նա միանգամից իր կյանքից դուրս կհանի այդ մարդուն։

Կշեռք։ Կշեռքի հմայքն ու ազատ շփումը կարող են մոլորեցնել ձեզ։ Երբեմն իսկապես կարող է թվալ, թե Կշեռքը ցանկանում է «բռնվել ու ընտելացվել», սակայն դա մոլորություն է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական խելացի են ու խորաթափանց։ Հնազանդեցնելու փորձերը Կշեռքն ընկալում է՝ որպես թակարդ, որի մեջ հայտնվելու ցանկություն առհասարակ չունի։ Ավելի շուտ կընտելացնեք առյուծի, քան կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի։

Կարիճ։ Կարիճի բնավորության գծերը նրան անկառավարելի են դարձնում։ Առաջին հերթին՝ Կարիճն ատում է այն ամենը, ինչ սահմանափակում է իրեն, իսկ ընտելացնելու փորձը սահմանափակման մի տեսակ է։ Բացի այդ՝ Կարիճները մշտապես զգոն են, և երբեք չեք կարողանա նրան չափազանց մոտ լինել։ Մոռացեք նրանց հնազանդեցնելու մտքի մասին։ Դա տեղի չի ունենա։

Խոյ։ Խոյին չեք կարող ընտելացնել նրա կամակորության պատճառով։ Նա միշտ ճիշտ պետք է լինի։ Խոյը պաշտում է հաղթելը։ Հետևաբար՝ հնազանդեցնելու մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ Խոյը դա ընկալում է՝ որպես պարտություն և սեփական դիրքերի զիջում։ Մի փորձեք։ Իրեն «բռնելու» ցանկացած փորձ Խոյը վերածում է մրցության, որում նա, իհարկե, վստահաբար հաղթանակ է տանում։

Աղեղնավոր։ Ավելի շուտ կընտելացնեք ձնեմարդու, քան Աղեղնավորի։ Եթե Աղեղնավորը կարողանար 5 րոպե անշարժ նստել իր տեղում, դուք կարող էիք հնարավորություն ունենալ, բայց հինգ րոպեն չափազանց երկար ժամանակ է մարդու համար, ով մշտապես շարժման մեջ է և բուռն գործունեություն է ծավալում։ Աղեղնավորը ոչ միայն անկառավարելի է, այլև անորսալի։

Երկվորյակներ։ Երկվորյակներին մի կողմից՝ դուր է գալիս ընտելացնելու գաղափարը… ամբողջ 30 վայրկյան, և այդ գաղափարը նրան այլևս դուր չի գալիս։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ամեն բան արագ ձանձրացնում է, չեք կարող նրան երկար ժամանակ նստեցնել ձեր կողքին։ Բացի այդ՝ Երկվորյակները շատ խորամանկ են։ Եթե փորձեք հնազանդեցնել Երկվորյակին, նա պարզապես կմոլորեցնի ձեզ։

Նյութի աղբյուր՝ 168.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here