Փափուկ կեքսեր՝ առանց ձվի և կարագի, որոնք պատրաստվում են ընդամենը 30 րոպեում․ հրաշալի դեսերտ՝ թեյի հետ

0
667


Պատրաստվում է շատ հեշտությամբ։ Կարող են ուտել նաև այն մարդիկ, ովքեր պասի ընթացքում չեն կարողանում առանց քաղցրավենիքի։

Բաղադրիչներ՝

  • 2 բաժակ ալյուր,
  • 1 բաժակ ցանկացած մրգի հյութ,
  • 1 բաժակ շաքար,
  • 6 ճաշի գդալ բուսական յուղ,
  • մեկ պտղունց աղ,
  • ⅓ թեյի գդալ սոդա,
  • ըստ ճաշակի չորամիրգ և ընկույզ։

Պատրաստման եղանակը՝

Առանձին խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները և հեղուկները։ Աստիճանաբար հունցում ենք խմորը՝ լցնելով չոր բաղադրիչները հեղուկների մեջ։ Լցնում ենք ստացվածը ձևամաններիի մեջ։ Թխում ենք 30 րոպե՝ 180 աստիճանի տակ։ Բարի ախորժակ։

Նյութի աղբյուր՝ hayinfo.net

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here