Մայրն ու 2 երեխաները մահացան, մինչ հայրը ձյունն էր մաքրում. սարսափելի պատմություն, որը կարդալուց հետո անպայման պետք է տեղեկացնել հարազատներին

0
1024


Սա իսկապես սարսափելի ու վախենալու մահ է, ու ամենավատն այն է, որ նա նույնիսկ գլխի չէր ընկել հավանական վտանգի մասին։

Ձյունն իսկական ուրախություն է երեխաների համար, իսկ մեծերի համար հաճախ գլխացավանք է դառնում։ Հատկապես այն դժվարություններ է առաջացնում ավտոմեքենա վարողների համար՝ դարձնելով երթևեկությունը դարձնելով տանջալից, իսկ երբեմն ձյունն իր մեջ նույնիսկ մահացու վտանգ է պարունակում։

Այսպես՝ ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Մայրն ու 2 երեխաները՝ 1 և 3 տարեկան, շնչահեղձ են եղել մեքենայի մեջ ձյան պատճառով։

Ոչ մեկ ուշադրություն չէր դարձրել, որ արտանետման խողովակը ձյան կույտի մեջ է մնացել։ Մայրը չէր ցանկանում սառչել փողոցում կանգնած, դրա համար երեխաների հետ նստել է մեքենան, որի շարժիչը միացված էր։

Մի քանի րոպեի ընթացքում, քանի դեռ հայրը բահով մաքրում էր ձյունը, նրա ընտանիքը մահացավ։

Պատահական չէ, որ ածխածնի մոնօքսիդն անվանում են լուռ մարդասպան։ Այդ թունավոր գազը հոտ չունի։ Մարդիկ վտանգ չեն զգում ու քնում են, որ հետո այլևս երբեք չարթնանան։

Դժբախտաբար, նման դեպքերը հաճախակի են տեղի ունենում։ Ամեն տարի տասնյակ մարդիկ թունավորվում են այդ գազից։

Անկեղծ ասած՝ ես նույնպես գաղափար չունեի նման վտանգի մասին։ Անպայման զգուշացրեք ձեր ընկերներին մեքենան գործի գցելուց առաջ ստուգել՝ արդյոք արտանետումների խողովակին խանգարող բան չկա՞։

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here