Ահա թե ինչ է ատում տղամարդը՝ ըստ նրա հորոսկոպի նշանի

0
621


Երբեք մի արեք այս բաները, եթե իսկապես մտածում եք ձեր տղամարդու մասին։

Խոյ

Խոյի հետ կռիվ սկսելը հաստատ լավ գաղափար չէ

Նրանք համարվում են ամենաագրեսիվներն ու իմպուլսիվները։ Հետևաբար ավելի լավ է հեռավորության վրա մնալ նրանցից, վեճ չսկսել նրանց հետ, որպեսզի խուսափեք վտանգից։

Ցուլ

Ոչինչ մի գողացեք Ցուլից

Ցուլերը շատ են նեղանում, երբ մարդիկ փորձում են նրանցից վերցնել այն, ինչ իրենց չի պատկանում։ Եթե նա սիրում է ձեզ որպես իր սիրելի աղջկա կամ ընկերոջ կամ էլ պարզապես ծանոթի, նա ինքը ձեզ հետ կկիսվի իր ունեցածով. պարզապես սպասեք։ Ոչինչ մի վերցրեք նրանից առանց նրա թույլտվության։ Դա վերաբերում է ինչպես իրերին, այնպես էլ՝ մարդկանց։

Երկվորյակներ

Երբեք մի ընդհատեք նրան, երբ նա խոսում է ձեզ հետ

Երկվորյակները շատ ընկերասեր բնավորություն ունեն։ Երբեք մի ընդհատեք նրանց, երբ նրանք խոսում են։ Նրա համար շփումը բանալին է, ու հենց այդպես նա կարող է պատմել ձեզ՝ ինչպես է զգում կամ ինչ է մտածում։ Եթե ընդհատեք նրան, նա իսկապես կնեղանա։ Եթե խնդրեք, որ նա լռի, դա նույնը կլինի, որ կտրեք նրա ձեռքը։ Նա իրեն անօգնական կզգա։

Խեցգետին

Հետևեք ձեր բառերին

Դուք պետք է խիստ հետևեք ձեր բառերին, երբ քննադատում եք նրան, քանի որ Խեցգետինները շատ սենտիմենտալ են։ Նրանք շատ էմոցիոնալ են ու զգացմունքային։ Դա կարող է ոչ այդքան տղամարդկային գիծ թվալ, բայց պարզապես զգույշ եղեք։ Տղամարդիկ նույնպես կարող են վիրավորվել և նեղանալ։

Առյուծ

Կարող է տարօրինակ թվալ, բայց Առյուծն ընդհանրապես չի սիրում կիսվել իր հայացքներով

Առյուծների համար դա ինչ-որ տեղ էգոյի հարց է։ Նա չի կարող բաց խոսել այդ մասին, բայց ատում է, երբ որևէ մեկը գերազանցում է նրան ու գողանում իր բաժին ուշադրությունը։ Եղեք զուսպ ու թողեք՝ նա տարբերվի։ Թողեք՝ նրանք միշտ լինեն ուշադրության կենտրոնում։ Նա կարող է իսկապես վիրավորվել ու ատել ձեզ, եթե փորձեք գերազանցել նրան։

Կույս

Դուք չեք կարող Կույս տղամարդուն ստիպել ընդունել, որ նա ճիշտ չէ, այնպես որ, նույնիսկ մի փորձեք

Եթե պետք եղավ, նա իր ամբողջ կյանքը կանցկացնի ապացուցելով, որ ինքը ճիշտ է, իսկ դուք՝ ոչ։ Պարզապես նույնիսկ մի փորձեք ապացուցել նրան որևէ բան։

Կշեռք

Նրան ընտրության առաջ մի կանգնեցրեք

Կշեռքներին դուր չի գալիս ընտրություն կատարել։ Այդ պատճառով նրան մի գցեք այնպիսի իրավիճակի մեջ, որտեղ ստիպված լինի ընտրություն կատարել։ Նրա համար շատ դժվար կլինի ու նա կարող է սկսել ատել ձեզ դրա պատճառով։ Կշեռքը համարվում է հորոսկոպի ամենախաղաղասեր նշաններից մեկը, բայց հունից մի հանեք նրան։

Կարիճ

Երբեք մի ստեք Կարիճին

Որքան էլ փորձեք ինչ-որ բան թաքցնել, Կարիճը, միևնույն է, կիմանա ողջ ճշմարտությունը։ Ամենասկզբից եղեք անկեղծ, նույնիսկ եթե դա դժվար է, որովհետև հենց նա ձեր սուտը բռնի, այլևս երբեք չի վստահի ու չի հարգի ձեզ։

Աղեղնավոր

Մի ստիպեք Աղեղնավորին որևէ բան անել

Եթե նա ուզում է ընկերների հետ լինել, ուրեմն՝ պարզապես թողեք նրան անել դա։ Դուք երբեք չեք կարող Աղեղնավորին ստիպել որևէ բան անել։ Դուք նրան ամբողջովին կկորցնեք, եթե փորձեք կապել ձեզ։ Որքան շատ փորձեք պահել նրան, այնքան արագ նա կհեռանա ձեզնից։ Մի փորձեք նրան կապել մտքերով կամ ֆիզիկապես։ Պարզապես թողեք՝ նա որոշումներ ընդունի։

Այծեղջյուր

Երբեք մի ձևացեք այնպիսին, ինչպիսին իրականում չեք

Տղամարդ Աղծեղջյուրներն առանձնահատուկ հակակրանք են զգում կեղծավոր մարդկանց հանդեպ։ Երբեք մի ձևացեք, թե այն մարդն եք, ով ձեր իրական «ես»-ի հետ ոչ մի կապ չունի։ Նա անկասկած կհասկանա՝ ով եք դուք առանց առանձնապես ջանք թափելու, ու միանգամից կկորցնի հետաքրքրությունը ձեր հանդեպ։ Պարզապես եղեք անկեղծ ու իրական նրանց հետ։

Ջրհոս

Երբեք չփորձեք փոխել նրանց

Օրիգինալությունը Ջրհոսի ամենաբնութագրական գծերից մեկն է։ Նրանք ունիկալ են։ Նույնիսկ մի մտածեք փոխել նրան։ Նա իրեն սիրում է այնպիսին, ինչպիսին կա, ու ավելի լավը կդառնա, միայն եթե ինքը ցանկանա դա։

Ձկներ

Երբեք մի խաղացեք նրանց հետ

Տղամարդ Ձկները շատ զգացմունքային են ու էմոցիոնալ։ Այդ պատճառով նրանք պարզապես չեն հանդուրժի, եթե որևէ մեկը խաղա նրանց հետ։

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here