Թմրանյութի ազդեցության տակ գտնվող աղջկա արկածները. Հայ ոստիկաններն այս աղջկան դեռ երկար կհիշեն

0
1809


Սեպտեմբերի մեկին ահազանգ ստանալով` ոստիկանները շտապեցին դեպքի վայր:Հարևանուհին պնդում էր, որ քիչ առաջ պատշգամբում տեսել է հարևանուհուն, որն իր կարծիքով ցանկացել է նետվել այնտեղից:Հարևանուհու զգուշացմանն աղջիկը պատասխանել էր, որ իր դիակն են շուտով այդտեղից տանելու, քանի որ հիմա նետվելու է ցած:

5-րդ հարկում ապրով Նառա Առուստամյանին ոստիկանները գտան տանը բոլորովին անվնաս, պարզապես նրա հոգին էր ճախրում անէության թմբիրում: Կնոջ պահվածքը կասկածելի թվաց ոստիկաններին, իսկ երբ պատահաբար նկատեցին թմրանյութի նման զանգվածը` արդեն ամեն ինչ հասկանալի էր:Անզեն աչքով էլ երևում էր, որ կինը թմրանյութի ազդեցության տակ էր:Հանգամանք, որ բարդացնում էր ոստիկանների բացատրական աշխատանքը:

Սակայն ոստիկաններին հաջողվեց կնոջ հետ լեզու գտնել:Ոստիակկների հարցին, թե տանն էլի կա թմրանյութ, կինը տան տարբեր հատվածներից պոլիէթիլենային տոպրակներով հանեց 5 կգ թմրամիջոց: Նա մի տեսակ ափսոսանքով նայում էր դրանց ու հորդորում ոստիկաննորին չթափել այն: Հետագայում Նառա Առուստամյանը խոստովանեց, որ ինքն է մշակում և չորացնում թմրանյութը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here