Ահա՝ որն է փքուն և բարձր բիսկվիտ ստանալու գաղտնիքը. Ուղղակի հրաշալի է

0
1081


Այժմ մենք ձեզ կպատմենք փքուն բիսկվիտ պատրաստելու գաղտնիքը, որն ինձ սովորեցրել է իմ տատիկը: Այս հիանալի բիսկվիտի բաղադրատոմսը շատ հարմար է տորթ պատրաստելու, ինչպես նաև ուղղակի, առանց կրեմի մատուցելու համար:

Այլևս դուք չեք  մտածի, որ կարող է հաջող չստացվել տորթի բիսկվիտը:

Բարձրությունն ու փափկությունը երաշխավորված է՝ ճիշտ պատրաստելու դեպքում:

Բաղադրիչներ

  • Ալյուր — 150 գր.
  • Հավկիթ— 4 հատ
  • Շաքարավազ — 150 գր.
  • Փխրեցուցիչ — 1 թ/գ

Փքուն բիսկվիտի պատրաստման գաղտնիքը

Պատրաստում ենք քայլ առ քայլ

1. Հավկիթները կոտրեք խորը ամանի մեջ, ավելացրեք շաքարավազը և դրեք  գոլորշու վրա: Անընդհատ խառնեք, մինչև շաքարավազը կհալչի:

2. Հարիչով լավ հարեք: Այստեղ մենք կբացահայտենք ձեզ համար մի փոքրիկ գաղտնիք: Այնքան պետք է հարեք, որ մատով վրայով անցնելիս հետքը մնա:

3. Ալյուրը պետք է մաղել: Ավելացնում ենք այն հարած ձվի վրա և զգուշությամբ խառնում՝ վերևից ներքև: Ավելացրեք փխրեցուցիչը և խմորը լցրեք ամանի մեջ, որտեղ պետք է եփեք:

4. Ամանը պետք է յուղով պատել: Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճան:

5. Ստուգելու համար՝ եփել է արդյոք, թե ոչ, հակավոր է ձեռքով թեթև սեղմել, եթե սեղմված տեղը հետ գա, ուրեմն եփել է:

6. Պատրաստման այս եղանակով բիսկվիտը ստացվում է փքուն և համեղ:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here