Տոներին ընդառաջ պատրաստում ենք տնական կրեմ-լիկյոր. այլևս կարիք չկա այդքան թանկ վճարել՝ վայելելու համար անմահական խմիչքը

0
24

Հաճույքով խմեցին բոլոր հյուրերս, իսկ կանայք ձեռքից ձեռք էին այն խլում:

Բաղադրությունը

  • 1 շիշ՝ 0,5 լ օղի,
  • 300 եռացրած տաք ջուր:

Այդ ջրում լուծել 250 գր շաքարավազը և 4 թ/գ լուծվող սուրճը, ավելացնել վանիլ՝ ըստ ճաշակի, ռոմի էսենցիա (եթե կա) և մեկ բանկա խտացրած կաթ:

Պատրաստումը
Ամբողջը լավ հարել բլենդերով և լցնել շշի մեջ: Դնել սառնարան: Օգտագործելուց առաջ թափահարել: Զարմացա՞ծ եք: Այո, այո, այսքանը։ Հեշտ, արագ և անմոռանալի համ: Այն այնքան համեղ է և մատչելի, որ կարող եք սովորական օրերին էլ ձեզ թույլ տալ պատրաստել այն:
Բարի ախորժակ:

Աղբյուր՝ ՀԱՅԻՆՖՈ

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here