Ինչպե՞ս անվճար զանգահարել աշխարհի ցանկացած կետ. Մենք գտել ենք ձևը

0
353


Համացանցի զարգացմանը համընթաց ստեղծվել են մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս անվճար խոսել մեր հարազատների հետ անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում։ Սակայն ի՞նչ անել, եթե նրանք offline  են։

BlogNews –ը գտել է 5 ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս զանգահարել աշխարհի ցանկացած կետ՝ ամբողջովին անվճար։

Flash2Voip

Հարմարավետ և պարզ ծառայություն, որը թույլ է տալիս կապնվել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդու հետ։ Հասանելի են նաև տեսազանգերը։ Միայն հիշեք, որ անվճար է առաջին 5 րոպեն։

VoipDiscount

Սա ծրագիր է, որը թույլ է տալիս անվճար խոսել մի շարք երկրներում, սակայն դրանից օգտվելու համար պետք է աննշան գումար ունենաք Ձեր հաշվին։

IEvaphone

Սա ծրագիր է, որը թույլ կտա անվճար զանգեր կատարել աշխարհ ցանկացած երկրում գտնվող Ձեր ծանոթներին՝ թե՛ ֆիքսված և թե բջջային համարներին։ Տեղադրելուց անմիջապես հետո դուք ստանում եք 10 կրդեիտ, որոնց օգնությամբ կարող էք զանգ կատարել։ Հետո կարող էք կրեդիտներ վաստակել տեսահոլովակներ դիտելով։

Free Call

Այս ծրագիրը մեկ նախապայման ունի։ Պետք է ձեռք բերեք 10 եվոր արժողությամբ փաթեթ, ինչից հետո ամեն շաբաթ կստանաք 300 րոպե և անսահմանափակ հաղորդակցություններ՝ դեպի աշխահի ցանկացած երկիր։

Jaxtr

Այս ծառայությունից օգտվելու համար դուք պետք է գրանցվեք և ստանաք հատուկ հեռախոսահամար։ Անվճար զանգերը հասանելի են միայն WiFi կապի առկայության դեպքում, սակայն դուք կարող էք անվճար SMS –ներ ուղարկել ցանկացած համարի։

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here