Դինա Ակոպովնայի՝ ԱՄՆ մուտքի արտոնագիրը չեղարկվել է, նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում

0
381


Aysor.am-ը գրում է.

Օրերս ԱՄՆ Արդարադատության նախարարությունը տեղեկատվություն տարածեց երեք հայի մասին (Ստելլա Բոյաջյան, Հրաչյա Աթոյան, Դիանա Գրիգորյան), ովքեր Միացյալ Նահանգներում մեղադրվում են մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու ու փողերի լվացման համար:

Նրանցից մեկը հաղորդավարուհի Դիաննա Գրիգորյանն է, ով ավելի հայտնի է Դինա Ակոպովնա անունով: Տեղեկատվության տարածումից հետո Դ.Ակոպովնան Slaq.am-ի հետ զրույցում հերքել էր, որ կապ ունի տեղի ունեցած խարդախությունների հետ, ավելին` պնդել էր, որ այս պահին էլ ունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր:

Գործի մանրամասները, մեղադրյալների կարգավիճակը պարզելու համար Aysor.am-ը դիմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարություն:

Նախարարության խոսնակ Նիկոլ Նավաս Օքսմանի (Nicole Navas Oxman) պատասխանից պարզ է դառնում, որ ԱՄՆ իրավապահների համար ՀՀ քաղաքացի Դինա Ակոպովնան այս պահին փախուստի մեջ է, չունի մուտքի արտոնագիր ԱՄՆ և ավելին` այդ երկրում նրան կարող է 20 տարի և ավելի ազատազրկում սպառնալ:

Ներկայացնում ենք Aysor.am-ի հարցազրույցը ԱՄՆ Արդարադատության նախարարության խոսնակի հետ:

— Այս պահին ԱՄՆ-ում ի՞նչ կարգավիճակում են Ստելլա Բոյաջյանը, Հրաչյա Աթոյանն ու Դիանա Գրիգորյանը:

— Բոյաջյանն ազատության մեջ է գրավի դիմաց: Նա ոտքին կրում է տեղաշարժն արձանագրող շղթա, հանձնել է անձնագիրը, ինչպես նաև պարետային ժամ ունի երեկոյան 8-ից մինչև առավոտյան 7-ը:

Աթոյանը բերման է ենթարկված: Ընթացքում է Կալիֆորնիայից նրա տեղափոխումը Նյու Յորք:

Ակոպովնան շարունակում է փախուստի մեջ գտնվել:

Բոյաջյանի և Աթոյանի հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 1-ին՝ առավոտյան 10:00-ին:

— Ի՞նչ պատիժ կկրեն մեղադրյալները, եթե դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչվեն:

— Եթե նրանց ուղղված մեղադրանքը հաստատվի, ապա վճիռը պետք է կայացնի դատարանը: Պետք է նշեմ, որ հրապարակված եզրակացության մեջ հնչեցված մեղադրանքները, պարզապես, մեղադրանքներ են և մեղադրյալն անմեղ է համարվում, քանի դեռ դրանք չեն ապացուցվել:

Այնուամենայնիվ, եթե վերոնշյալ անձիք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնելու են հետևյալ առավելագույն պատիժները`

Հանցավոր համաձայնություն արտասահմանիցիների` ԱՄՆ ապօրինի ներգաղթելուն նպաստելու շուրջ` 5 տարվա ազատազրկում (Բոյաջյան, Աթոյան և Ակոպովնա),

Մուտքի արտոնագրի հետ կապված խարդախություններ՝ 10 տարվա ազատազրկում (Բոյաջյան, Աթոյան և Ակոպովնա),

Հանցավոր համաձայնություն փողերի լվացման նպատակով20 տարվա ազատազրկում (Բոյաջյան և Ակոպովնա),

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Նյութի աղբյուր՝ aysor.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here