Այս ֆանտաստիկ մերսման օգնությամբ դուք կկարողանաք կարճ ժամանակում ազատվել կնճիռներից

0
63


1. Ճակատի հատվածում

1

Մատների ծայրերով մերսեք ճակատը՝ շրջանաձև շարժումներ կատարելով։ Սկսեք ճակատի մեջտեղից՝ դանդաղ շարժվելով քունքերի ուղղությամբ։ Մերսեք դանդաղ, կրկնեք նույնը 3 անգամ։

2. Հոնքերի միջև

8

Որպեսզի այս հատվածում ավելորդ կնճիռներ չառաջանան, անհրաժեշտ է ամեն օր միջնամատով և մատնեմատով զգուշորեն սահել հոնքերի միջև գտնվող հատվածից ներքև, քթի վրայով և հակառակ ուղղությամբ։ Կրկնեք նույնը 5-6 անգամ յուրաքանչյուր ուղղությամբ։

3. Քթի շրջանում

4

Կատարեք նուրբ, սահող շարժումներ քթի հատվածում։

4. Աչքերի շուրջ

6

Փակեք ձեր աչքերը և թուլացեք։ Մատների ծայրերով նուրբ սեղմումներ կատարեք աչքերի ներքին ծայրերի հատվածում։ Այնուհետև մատերով սահեք վերին և ստորին կոպերի վրայով՝ շրջաններ գծելով։

5. Շուրթերի շրջանում

7

Միջնամատը և մատնեմատը դրեք ստորին շուրթի և կզակի միջև գտնվող խորքային հատվածում։ Կատարեք սահող շարժումներ շուրթերի ծայրերի ուղղությամբ, այնուհետև դեպի վերին շուրթի միջնամաս։ Կրկնեք 3 անգամ։

6. Այտեր

5

Ցուցամատով և միջնամատով կատարեք շրջանաձև շարժումեր՝ սկզբում՝ շուրթերի մեջտեղի հատվածից ականջների ուղղությամբ, իսկ հետո՝ կզակի միջնամասից ականջների ուղղությամբ։ Նույնը կատարեք փքված այտերով։

7. Պարանոց

3

Ձեռքի ափերի ներքին հատվածով նրբորեն մերսեք պարանոցի մաշկը։ Մի՛ սեղմեք ձեր մաշկը, շարժումները պետք է լինեն սահող։

8. Դեմքի օվալը

2

Ցուցամատով և միջնամատով աջ ականջից դեմքի օվալով սահեք ձախ ականջի ուղղությամբ։ Նույնը կատարեք հակառակ ուղղությամբ։ Կրկնեք 2 անգամ։

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here