«Միսս Արմենիա 2017»-ը հաղթեց Լիլի Սարգսյանը, սակայն քննարկումների կիզակետում ես էի. Հայկուհի Մաթևոսյան

0
586


Life.panorama.am-ի զրուցակիցն է մոդել Հայկուհի Մաթևոսյանն, ով հանրությանը հայտնի դարձավ «Միսս Արմենիա 2017»-ից:

-Հայկուհի, դուք ապագա իրավաբան եք, բայց նաև Ձեզ փորձում եք մոդելային աշխատանքում: Իրավաբան-մոդել համադրությունը ինչպե՞ս եք պատկերացնում:

-Այո, ես սովորում եմ ԵՊՀ-ում, ու թեև մոդելային և առհասարակ, բեմական աշխատանքը պարզապես պաշտում եմ, բայց երբեք թույլ չեմ տալիս, որ դա խանգարի կրթությանս: Ես փորձում եմ իմ ողջ ուժերս կենտրոնացնել դասերիս վրա, որպեսզի ապագայում լավ իրավաբան դառնամ: Ինչ վերաբերվում է համատեղելիությանը, հիմա կարողանում եմ ժամանակ տրամադրել իմ սիրելի հոբբիին` մոդելային արվեստին, բայց նաև գիտակցում եմ, որ այդ աշխատանքը այսպես կոչված «ժամկետ ունի»: Այնպես որ, ես հնարավորություն ունեմ հիմա զբաղվել իմ սիրելի հոբբիով, և դրան զուգահեռ սովորել` ապագայում լավ իրավաբան դառնալու համար:

-Հանրությունը Ձեզ ճանաչեց «Միսս Արմենիա 2017»-ից: Ինչպե՞ս որոշեցիք փորձել Ձեզ այդ հարթությունում և ի՞նչ տվեց այն Ձեզ:

-Առաջին քայլս եղավ «Միսս Արմենիա 2017» մրցույթը, որին մասնակցելու նպատակս մեկն էր` հաղթելը: Առաջին նախընտրական փուլից հետո ես անմիջապես հայտնվեցի եզրափակչում, հետո ընդգրկվեցի լավագույն տասնյակում, ինչը ևս ինձ համար ձեռքբերում էր, քանի որ չունենալով մոդելային բնագավառում փորձ` բավականին ուժեղ մրցակից էի: «Միսս Արմենիա 2017»-ը հաղթեց Լիլի Սարգսյանը, սակայն քննարկումների կիզակետում ես էի: Իրականում ես դեռ մանկուց էի ինձ պատկերացնում բեմում` լուսարձակների կենտրոնում, և հայտնվելով այստեղ` ես կրկին համոզվեցի, որ այս ասպարեզն իմն է:

Միաժամանակ, պետք է խոստովանեմ, որ մինչ մրցույթն էլ շատերն անգամ փողոցում մոտենում էին ինձ և հարցնում, թե արդյոք մոդել եմ: Հետո մրցույթին մասնակցելու որոշումս էլ կայացրի այն բազմաթիվ կարծիքներից ելնելով, որ լսում էի թե ծանոթներից, թե անծանոթներից: Մինչ մրցույթն ունեի բազմաթիվ առաջարկներ սերիալներում նկարահանվելու, որպես հաղորդավարուհի ներկայանալու, իսկ մրցույթից հետո դրանք կրկնապատկվեցին:

Ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ես բազում առաջարկներ ստացա բավականին հեղինակավոր դիզայներներից ու բրենդներից, և այսօր էլ դրանք շարունակվում են: Ի դեպ` մրցույթից հետո ես դադար վերցրի, որը չխանգարեց ինձ. Թվում էր, թե այդ ընթացքում ինձ կմոռանան, բայց առաջարկները այսօր էլ շարունակվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Նյութի աղբյուր՝  life.panorama.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here