Հինգ հայ դերասաններ, որոնց պատճատով այս ֆիլմերը ձախողվել են

0
996


Համաձայն եք, չէ՞, որ հայկական ֆիլմերը՝ կլինեն դրանք սերիալներ կամ գեղարվեստական ֆիլմեր, միշտ կախված են դերասաններից և, իհարկե, նրանց լավ խաղից:

Լինում են դեպքեր, երբ ֆիլմը վատն է լինում, բայց դերասանի հաշվին այն նայվում է, այսինքն՝ նայում են դերասանի համար։

Լևս Դավթյան

«Ես եմ» ֆիլմը նվիրված է Հայոց բանակի 20-ամյակին: Բավականին լավ նկարահաված ֆիլմ, հետաքրքիր սյուժեով և դերասաններով: Ստեղծագործական կազմը երևի ֆիլմում ամեն ինչ հաշվարկել էր՝ բացի գլխավոր դերակատար Լևսիրից: Օրինակ՝ ես զարմանում եմ՝ ինչպես կարելի էր նման լուրջ ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը վստահել միջին մակարդակի դերասանի, ով այդպես էլ իր խաղով դեռևս չի տպավորել հանդիսատեսին: Հետաքրքիր է, որ ֆիլմը հիշվել է, բայց Լևսիրի անբնական խաղը՝ ոչ:

Արտյոմ Կարապետյան


Ուրեմն՝ Արտյոմ Կարապետյանը երկար ժամանակ հեռուստատեսությամբ չէր երևում, և նա իր մասին հիշեցրեց «Դե տժժա» ֆիլմով, որտեղ գլխավոր դերակատարներից էր: Արտյոմին հիշողները, վստահ եմ, լավ էլ հիշում են «Վերվարածներից», որտեղ նա իր խաղով շատերին ծիծաղեցնում էր: Կարծում եմ՝ «Դե տժժա» ֆիլմում նրան ընդգրկել էին միայն նրա համար, որ գյումրեցուն հայտնի հումորով փայլի, բայց նրան դարձրել էին խեղկատակ, որի արդյունքում տուժեց ֆիլմը:

Անի Երանյան

Դերասանուհի Անի Երանյանին հաճախ են մեղադրում սառը և առանց էմոցիայի խաղալու մեջ։ «Խաղ իմ կանոններով» ֆիլմը փաստում է այդ մասին: Իհարկե, ստեղծագործական կազմը փոքրիկ PR քայլի էր գնացել՝ ֆիլմում ընդգրկելով Անիի նախկին սիրելի Մովսես Երեմյանին, բայց այդ փաստն էլ չփրկեց, որպեսզի դերասանուհին լավ խաղա և գրավի հանդիսատեսին:

Իվետա Մուկուչյան

Տեսնես ո՞ւմ գաղափարն էր ֆիլմում նկարահանել Իվետա Մուկուչյանին, այն էլ՝ միանգամից գլխավոր դերում: Ոչինչ չունեմ Իվետայի դեմ, հրաշալի երգչուհի է, գեղեցիկ աղջիկ, բայց ոչ դերասանուհի: Ի դեպ՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը Իվետայի համար դեբուտային էր, բայց, փաստորեն, ոչ վերջինը: Այս ֆիլմում շատ խանգարում էր Իվետայի՝ գերմանացուն հատուկ սառնությունը և ակցենտը, որը մինչև վերջ թույլ չէր տալիս հավատալ նրա անկեղծ խաղին:

Էթերի Ոսկանյան

Դերասանուհի Էթերի Ոսկանյանին ինչ հիշում եմ, միշտ դրական կերպարում է խաղում, երևի նրա դեմքն է այդպիսին, որ ռեժիսորները նրան բացասական դերում չեն տեսնում: Դերասանուհին «Սիրո գործակից» ֆիլմում էլ դրական կերպարում է՝ թենիսիստուհի: Ամբողջ ֆիլմի ընթացքում զայրացնում էր դերասանուհու այդքան ճիշտ և անթերի լինելու փաստը, բարիությունը:

Նյութի աղբյուր՝ http://lezvani.blogspot.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here