Երեխայիս լավ կնայեք. երիտասարդը Մալականի այգում կախվելու միջոցով ինքնասպան է եղել

0
401


Այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 15։15-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված։

Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են 1991 թվականին ծնված Մանուկ Թ.-ի դին։

Հայտնաբերվել է նաև երկտող՝ գրված մորն ու կնոջը։ Մանուկ Թ.-ն մորն ու կնոջը խնդրել է, որպեսզի երեխային լավ նայեն։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Հայկ Ռափթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here