Խոյերի համար այս շաբաթն իսկական ժամանակն է երազանքներն ու նպատակները ի մի բերելու և հստակեցնելու. շաբաթվա սիրային հորոսկոպ

0
1659


Խոյastro signԱյս շաբաթ իսկական ժամանակն է ձեր երազանքներն ու նպատակները ի մի բերելու և հստակեցնելու: Խորհուրդ չի տրվում մեծ և լուրջ հայտարարություններ անել, քանի որ դուք, շատ հնարավոր է, փոխեք ձեր որոշումը: Երկուշաբթի ձեր հովանավոր մոլորակը՝ ակտիվ Մարսը, մուտք է գործում ձեր անձնական կյանքի և ինտուիցիայի գոտի, այսպիսով՝ խորհուրդ է տրվում շաբաթվա վերջին ժամանակ անցկացնել սիրելիների և մտերիմների հետ: Բուռն սիրային շրջադարձեր չեն սպասվում:

Ցուլ

Վերջերս դուք մեծ և հեռու գնացող պլաններ էիք մշակում և այս շաբաթ կանցկացնեք՝ վերագնահատելով ձեր տեսլականն ու ռազմավարությունը: Այս շաբաթն այնքան էլ բարենպաստ չէ ճամփորդելու համար: Այս շաբաթ Մարսը անցնում է ձեր ընկերության և ուրախ ժամանցի գոտի, այսպիսով՝ խորհուրդ է տրվում հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ: Այս շաբաթը բարենպաստ է նաև նոր ծանոթություններ ձեռք բերելու համար: Լուսինը մուտք է գործում ձեր հարաբերությունների գոտի, ուստի միայնակ ցլերին հարկավոր է ուշադրություն դարձնել նոր ծանոթներին, շատ հնարավոր է, որ նրացից մեկը դառնա ձեր կյանքի անբաժան մասնիկը:

Երկվորյակներ

Այս շաբաթ հարկավոր է չշտապել և փորձել ամեն ինչին հնարավորինս թեթև նայել: Դուք հակված եք ունենալ տրամադրության անկումներ, փորփրել ձեր անցյալը և զբաղվել ինքնատանջությամբ: Պարզապես թողեք անցյալն անցյալում և առաջ նայեք: Սիրային անհաջողությունների վրա կենտրոնանալը ձեզ կխանգարի նկատել ձեր իրական սերը: Հանգստյան օրերին մի՛ նստեք տանը, գնացեք զբոսանքի կամ կինո, անգամ միայնակ, հնարավոր է ճակատագրական հանդիպում:

Խեցգետին

Այս շաբաթ խորհուրդ է տրվում կենտրոնանալ ձեր հարաբերությունների վրա, եթե կան կարևոր խոսակցություններ, որոշ հարցերի պարզաբանումների կարիք կա, ապա այս շաբաթն իդեալական ժամանակ է դրա համար: Այս շաբաթ շատ հնարավոր է արդեն գրեթե մարած սիրային կրակի բոցկլտում և ուժեղացում: Չորեքշաբթի արևն անցնում է կատարում Այծեղջյուրի նշան, ուստի մոտակա մեկ ամսվա ընթացքում բուռն և թեժ սիրային կյանքը երաշխավորված է:

Առյուծ

Այս շաբաթ դուք չափազանց զբաղված եք և կենտրոնացած եք ձեր սիրելիներին և մտերիմներին աջակցելու և օգնություն ցուցաբերելու վրա: Այս շաբաթ դուք պետք է համբերատարություն ցուցաբերեք: Մարսն անցում է կատարում ձեր միայնության և վճռականության գոտի, այսպիսով՝ դուք ցանկացած իրավիճակից հիանալի լուծում կգտնեք: Հանգստյան օրերին անհրաժեշտ է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: ՈՒրբաթ օրը միայնակ առյուծներին հետաքրքիր իրադարձություններ են սպասում:

Կույս

Օդում սիրային տրամադրություններ են պտտվում: Մի՛ վարանեք ձեր կարծիքը փոփոխելուց: Կողմնորոշվեք, թե ով է ձեր սրտում, և պայքարեք ձեր սիրո համար: Երկուշաբթի Մարսն անցում է կատարում ձեր հարաբերությունների գոտի: Հանգստյան օրերին ճիշտ ժամանակն է հանդիպելու վաղեմի ընկերների հետ:

Կշեռք

Այս շաբաթ դուք շատ զբաղված եք, ունեք բազում անելիքներ, սակայն մի՛ մոռացեք, որ ընտանիքը պետք է առաջին տեղում լինի: Երկուշաբթի Մարսն անցում է կատարում ձեր աշխատանքի և կարիերայի գոտի: Հանգստյան օրերին խորասուզվեք ձեր սիրային հարաբերությունների մեջ: Լավ ժամանակ է ռոմանտիկ երեկո ունենալու համար։

Կարիճ

Կյանքը դեռ երբեք այսքան ուրախ և դինամիկ չի եղել: Այս շաբաթ կլինեն ժամատախտակների, համաձայնությունների խախտումներ, շփոթություններ: Մարսը մուտք է գործում ձեր իրական սիրո և երջանկության գոտի, ուստի այս շաբաթ ոչինչ չի կարողանա փչացնել ձեր տրամադրությունը: Շաբաթվա վերջին լուսինը մուտք է գործում ձեր նշան, այսպիսով՝ հաջողության անիվը ձեր կողմն է շրջված:

Աղեղնավոր

Այս շաբաթ խորհուրդ չի տրվում շտապել: Անհրաժեշտ է ուշադիր լինել ֆինանսական հարցերում և խուսափել ավելորդ ծախսերից: Երկուշաբթի Մարսը անցում է կատարում ձեր ընտանիքի գոտի, այսպիսով՝ կենտրոնացեք ձեր սիրելիների վրա: Շաբաթվա վերջին լուսինը անցնում է ձեր կրետիվության գոտի, ուստի ճիշտ ժամանակն է ձեր մտերիմներին հետաքրքիր անակնկալ անելու համար:

Այծեղջյուր

Ձեր կյանքում հիմա շատ բան է կատարվում, սակայն դուք հիանալի կերպով գլուխ եք հանում ստեղծված իրավիճակից։ Չորեքշաբթի արևն մուտք է գործում ձեր նշան, ինչի հետևանքով դուք ձեզ կզգաք ավելի ինքնավստահ և էներգիայով լի: Շաբաթվա վերջին Մարսն անցնում է ձեր սոցիալական իարդարձությունների և խնջույքների գոտի: Դուք բառացիորեն խնջույքից խնջույք եք գնալու: Միայնակ Այծեղջյուրները մեծ շանսեր ունեն հետաքրքիր հանդիպումներ ունենալ խնջույքների ընթացքում:

Ջրհոս

Այս շաբաթ անհրաժեշտ է մուտք գործել հանգիստ տրամադրությամբ և աշխատեք շատ սպասումներ չունենալ գալիք իրադարձությունների հետ կապված: Այս շաբաթ դուք կվերաարժեքավորեք ձեր նպատակներն ու երազանքները: Խորհուրդ չի տրվում ճակատագրական որոշումներ կայացնել: Մարսը երկուշաբթի անցում է կատարում ձեր սկզբունքայնության գոտի: Միայնակ Ջրհոսների համար նպաստավոր են հինգշաբթի և ուրբաթ օրերը:

Ձկներ

Երկուշաբթի ակտիվ Մարսը անցում է կատարում ձեր նշան, ուստի դուք կկարողանաք հեշտությամբ լուծել ձեր առջև ծառացած խնդիրները: Չորեքշաբթի արևն անցում է կատարում Այծեղջյուրի նշան, ուստի ճիշտ ժամանակն է ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար: Շաբաթվա վերջին հնարավոր են անկանխատեսելի սիրային իրադարձություններ:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here