Մերձմոսկվայում կործանված ինքնաթիռի զոհված ուղևորների թվում հայ կին կա

0
201

Tert.amը գրում է.

20.01
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռի կործանման վայրում երկու մարդու մարմին է հայտնաբերվել: Օրենբուրգի մարզի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհվածներ ուղևորների թվում 3 երեխա կա: Նրանցից ավագը 17 տարեկան էր, երկրորդը՝ 13, մյուսը՝ 5: Մարզի իշխանությունները փետրվարի 12-ը սգո օր են հայտարարել՝ ավիավթարի զոհերի հիշատակին:

20.00 
ՌԴ ԱԻՆ Մերձմոսկվայի հարցերով գլխավոր վարչության ղեկավարը տեղեկացրել է, որ Ան-148 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է օդանավի ինքնագրիչներից մեկը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ Մոսկվա-Օմսկ չվերթն իրականացնող կործանված ինքնաթիռի անձնակազմի հետ կապը կտրվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց:

ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի վայրում ուղղաթիռի կամ այլ օդանավի մնացորդներ չեն հայտնաբերվել, որը կարող էր բախվել կործանված ինքնաթիռին:

Նշենք, որ ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝ Սևոյան Վարսիկ:

ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը արտակարգ ռեժիմ է սահմանել բոլոր ծառայությունների համար, որոնք ներգրավված են ԱՆ-148-ի կործանման հետևանքները վերացնելու աշխատանքներում:

19.46
ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝ Սևոյան Վարսիկ:

18.44
Մերձմոսկվայում վթարված Ան-148 ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Այս մասին հաղորդում է Mash Telegram-ալիքը:

Միևնույն ժամանակ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ դիտարկվում են վթարի տարբեր վարկածներ, որոնց թվում նաև եղանակային պայմաններն ու մարդկային սխալը: Նախնական տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել:

Life.ru-ի հաղորդմամբ՝ ավիավթարի վայրում՝ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում, ավելի քան 150 փրկարար է աշխատում: Այստեղ է ժամանել 20 միավոր տեխնիկա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ ավիավթարի առնչությամբ: Նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Նյութի աղբյուր՝ Tert.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here