Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են միլիարդատերերը ամեն օր նույն շորերը հագնում. մենք գտել ենք պատասխանը

0
2430


Չնայած որ նորաձևությունը շարունակում է հասարակության հիմնական մոլուցքներից մեկը լինել, թափ է հավաքում նաև մեկ այլ՝ հարմարավետ պահարան շարժումը։ Նոր շարժման հիմնական միտքն այն է, որ պետք է հագնել 10-15 պարզ բաներ ամեն օր։ Առավել հետաքրքիր է այն, որ գնալով շատանում է այն հաջողակ մարդկանց թիվը, ովքեր շարժվում են այս օրենքով։ Հազարավոր հայտնի մարդիկ՝ ներառյալ հայտնի քաղաքական գործիչներ և միլիարդատերեր, տարիների շարունակ նույն հագուստն են կրում։

BlogNews-ը չափազանց հետաքրքիր է համարում այս փաստը, այդ իսկ պատճառով գտել է 7 զարմանալի պատճառներ, որոնք բացատրում են այս ֆենոմենը։

1. Ավելի քիչ որոշումներ

Ցանկացած մարդ կարող է որոշումներ կայացնել, սակայն ինչքան շատ լինեն այդ որոշումները, այնքան ավելի կվատանա դրանց որակը։ Զբաղված մարդկանց համար չափազանց կարևոր է հնարավորինս քչացնել այդ որոշումները, քանի որ նույնիսկ մեկ պակաս որոշումը թույլ է տալիս ավելի լավ մտածել մյուս որոշումները կայացնելիս։ Այսպես է անում նաև ԱՄՆ նախագահ Օբաման՝ կրելով միայն մոխրագույն և կապույտ կոստյումներ։ Նույն կերպ է մտածում նաև Մարկ Ցուկերբերգը՝ անտեսելով ուտելիքի և հագուստի ընտրությունը։

2. Ավելի քիչ ժամանակ է վատնվում

Մենք չենք պատկերացնում, թե ինչքան ժամանակ են մեզանից խլում մեր մոլուցքները մինչև այն պահը, երբ հրաժարվում ենք դրանցից։ Սակայն հրաժարվելուն պես մենք հասկանում ենք, որ բավականին շատ ժամանակ ենք խնայում։ Սահմանափակելով պահարանը՝ մենք ազատվում ենք ընտրությունից, ինչի հաշվին կարողանում ենք ավելի շատ ժամանակ ծախսել առավել կարևոր բաների վրա։

3. Ավելի քիչ սթրես

Հագուստի ընտրության սահմանափակման շնորհիվ կարելի է խուսափել սթրեսից։ Ամեն առավոտ մենք մտածում ենք, թե ինչը հարմար կլինի տվյալ օրվա արարողակարգի համար։ Թվում է, թե դա մանրուք է, սակայն նույնիսկ չնչին սթրեսը առավոտյան ժամին մեծ ազդեցություն է թողնում ամբողջ օրվա վրա։

4. Ավելի քիչ վատնված էներգիա

Բանն այն է, որ բացի շատ որոշումներ կայացնելուց և սթրեսի մեջ ընկենլուց՝ շորերի մեծ ընտրությունը առաջ է բերում նաև դրանց պահպանման, դասակարգման և խնամքի հետ կապված խնդիրներ։ Մենք չենք էլ նկատում, թե ինչքան էներգիա ենք ծախսում պահարանը կարգի բերելու համար, մինչդեռ այդ էներգիան կարելի է ծախսել առավել պիտանի բաների վրա։

5. Հավաքվածության զգացում

Քիչ, սակայն պրակտիկ հագուստներ ունենալը և կրելը ավելացնում է հավաքվածության զգացումը, ինչը անդրադառնում է կյանքը մնացած բնագավառների վրա։ Դուք Ձեզ ավելի հավաք և կոկիկ եք զգում բոլոր իրավիճակներում և մշտապես պատրաստված եք ցանկացած փոփոխության։

6. Քիչ ծախսեր

Հագուստը, հատկապես լավ հագուստը, շատ թանկ է։ Մենք դա չենք նկատում, քանի որ հավատում ենք, որ դա մեզ անհրաժեշտ է, սակայն իրականում մշտապես կարելի է ապրել առանց թանկարժեք կոշիկների կամ վերարկուի։ Առավել համեստ պահարանի անցնելով՝ մենք հասկանում ենք, թե ինչ մեծ գումարներ կարելի է խնայել և թե ինչքան ավելի լավ բաներ կարելի է անել այդ գումարներով։

7. Ավելի շատ հանգստություն

Հագուստից ազատվելուց հետո մենք կարողանում ենք ավելի լավ կենտրոնանալ կյանքի մյուս ասպարեզների վրա։ Մենք սկսում ենք գիտակցել, թե որոնք են կյանքի իրական արժեքները, և դա հանգստություն է բերում։ Հետաքրքիրն այն է, որ մարդիկ դարեր շարունակ պայքարել են ազատության համար, սակայն այդ պայքարում հաղթելուց հետո ինքնակամ հանձնվել են այլ բաների, որոնք սահմանափակում են իրենց ազատությունը։ Պետք է մշտապես գիտակցել սեփական վիճակը և հասկանալ՝ երբ են մեր նախասիրությունները վերածվում մոլուցքի։

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here