Կաղամբի կոմպրեսը՝ մի քանի հիվանդությունների և բորբոքումների դեմ

0
255


Կաղամբի թփից կոմպրեսն օգտագործում են կերակրող մայրերի կրծքի կաթի կանգի բուժման համար, կրծքագեղձերի այտուցվածության դեպքում:

Այն շատ արդյունավետ է վարիկոզի և հոդերի բորբոքման, վնասվածքների և այլ վերքերի դեպքում, որոնք ուղեկցվում են այտուցներով:

Կոմպրեսներ՝ կաղամբով

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • կաղամբ (ավելի արդյունավետ է կարմիրը)
  • վիրակապ
  • փայլաթիթեղ
  • գրտնակ
  • ջեռոց

Կիրառում՝

Լվա կաղամբի գլուխը, հանիր վերևի թփերը: Տերևները սրբիր անձեռոցիկով, դրանց վրայից կտրիր վերևի կոշտ մասերը:

Թփերը փաթաթիր փայլաթիթեղի մեջ և 5 րոպեով դիր ջեռոցը, որպեսզի տերևները տաքանան: Թփերը չպետք է չափից շատ տաքանան. ռիսկ կա, որ կաղամբը գերտաքացման դեպքում կկորցնի բուժիչ հատկությունները:
Պատրաստի թփերը վիրակապով կապիր ոտքիդ:

Թփերը նորերով փոխարինիր 2 ժամը մեկ՝ առավելագույն բուժիչ արդյունքի հասնելու համար:

Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում մեկ օր անց արդյունքը նկատելի կլինի:

Ռադիկուլիտի և հոդերի բորբոքման դեպքում կաղամբով կոմպրես խորհուրդ է տրվում անել նաև մեղրով:

Իսկ կաղամբի թարմ հյութը հրաշալի կոսմետիկ միջոց է, որը խոնավեցնում է մաշկը:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here