Այս նկարը շատ քրիստոնյաների է հայտնի, բայց քչերը գիտեն դրա իրական պատմությունը

0
382


Հիսուս Նազովրեցու այս նկարը ծանոթ է քրիստոնյաների մեծ մասին: Բայց քչերը գիտեն՝ ինչ գաղտնիք է թաքցնում այդ պատկերը: Նկարի հեղինակը ամերիկացի Ուորներ Սալմանն է:

Նա ստեղծել է ավելի քան 500 կտավ, բայց «Քրիստոսի գլուխը» դարձել է նրա ամենահայտնի աշխատանքը: Այս նկարը վերարտադրվել է ավելի քան կես միլիոն անգամ: Կտավը ստեղծվել է 1924 թ. և սկզբում անվանվել է «Մարդու որդին»:

Ուորներն աշխատելիս է եղել քրիստոնեական ալմանախի շապիկի վրա և հոգնելով՝ քնել է հենց աշխատավայրում:

Լույս արձակող Հիսուսի պատկերը նա երազում է տեսել:

Ոգեշնչված նկարիչը պատկերը աշուխով է թղթի վրա նկարել:

Ավելի ուշ նա աշխատանքը նկարել է յուղաներկով, սպիտակ ֆոնի վրա, իսկ 1940 թ. ստեղծվել է այդ նկարի ամենահայտնի տարբերակը, որում Հիսուսը կարծես լույս է ճառագում:

Այդ ժամանակ էլ հայտնվել է «Քրիստոսի գլուխը» անվանումը:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here