«Բոլորն անհամբեր սպասում էին Հայկի վերադարձին». Արցախում զոհված զինծառայողը Նավուրից է

0
329


Արցախում փետրվարի 7-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր. ծառայության էր մեկնել մեկ տարի առաջ: Հայկը ընտանիքի ավագ որդին էր, ունի քույր եւ եղբայր:

«Շատ լավ երեխա էր, փոքրուց միշտ ծնողներին օգնել է ընտանիքը պահելու հարցում: Գյուղի օրինակելի ընտանիքներից մեկն է, բոլորն անհամբեր սպասում էին Հայկի վերադարձին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նավուրի բնակիչներից Արմինեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here