Լավ երեխաներ մեծացնելու 6 գաղտնիքները. Խորհուրդ Հարվարդի Համալսարանի մասնագետներից

0
247


Բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխաները իրենից լավը լինեն։ Հարվարդի համալսարանի մասնագետների հետազոտության արդյունքում պարզվել է 6 գաղտնիք, որոնք կօգնեն լավ երեխաներ մեծացնել։

BlogNews-ը առաջարկում է ավելի լավ ծանոթանալ այդ գաղտնիքներին և անպայման կիրառել դրանք։

1. Սովորեցրեք երեխային կառավարել էմոցիաները

Զայրույթը, տխրությունը և հիասթափությունը վատ ազդոցութուն են ունենում թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների վրա։ Սակայն մենք միշտ կարող ենք սովորեցնել մեր երեխաներին հաղթահարել այդ էմոցիաները և շատ էներգիա չծախսել դրանց վրա։ Երբ երեխան հանգիստ է, սովորեցրեք նրան հետևյալ հնարքը՝ խորը շունչ քաշել քթով, արտաշնչել բերանով և հաշվել մինչև 5-ը։ Երբ երեխան նյարդայնանում է, հիշեցրեք այս հնարքի մասին և միասին կատարեք դա։

2. Խոսեք նրանց հետ պատասխանատվության մասին

Մայրերը և հայրերը երեխաների համար օրինակ են, ում նրանք նմանակում են ամեն գնով։ Խոսեք նրանց հետ պատասխանատվության և մյուս արժեքների մասին։ Սովորեցրեք ինչպես հոգ տանել որոշ բաներ։ Սակայն մի մոռացեք, որ դուք նույնպես պետք է շարժվեք այդ կանոններով, քանի որ Ձեր երեխաները անպայման նմանակելու են Ձեզ։

3. Սովորեցրեք երեխաներին կարեկցող և օգնող լինել

Կարևոր է, որ երեխան կարողանա կարեկցել ոչ միայն իր ընկերներին, այլև բոլոր մարդկանց։ Հարցրեք, թե ինչպես նրանք կզգային, եթե հայտնվեին դիմացինի տեղում։ Փոձեք ամեն գնով սովորեցնել Ձեր երեխաների սոցիալական պատասխանատվություն։

4. Սովորեցրեք երեխաներին շնորհակալ լինել

Կարևոր է, որ երեխան կարողանա շնորհակալ լինել և արտահայտել այդ զգացմունքը։ Պարզապես խնդրեք նրանց գրկել տատիկին, երբ վերջինս ինչ-որ բան է պատրաստում թոռնիկի համար։

5. Սովորեցրեք նրանց լավ պահել և ընտանեկան արժեքները գնահատել

Շատ ծնողներ հետևում են երեխայի առաջադիմությանը դպրոցում կամ սպորտում, սակայն պետք է հետևել նաև նրա էթիկական կրթությանը։ Պետք է սովորեցնել նրանց լինել հարգալից և ներողամիտ։ Եվ պետք չէ մոռանալ, որ նրանք օրինակ են վերցնում հենց ձեզանից։

6. Ավելի շատ ժամանակ անցկացրեք միասին

Եթե Ձեր և Ձեր երեխայի շփումը սահմանափակվի միայն դատիարակչական խոսակցություններով, ապա ոչինչ լավ չի լինի։ Փորձեք վստահություն ստեղծել երեխայի մոտ։ Շատ ժամանակ անցկացրեք միասին և մի մոռացեք ցույց տալ, թե ինչքան եք նրանց սիրում։

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here