Հայրը խեղդել է հոգեկան շեղումներով 19-ամյա դստերը

0
474


Ռիչարդ Կրայը Անգլիայում, ավտոտների կայանատեղիում սպանել է իր 19-ամյա դուստր Օլիվիային այն պատճառով, որ նա պարզապես չի դիմացել: Բանն այն է, որ աղջիկը տառապել է լուրջ տագնապեցնող խանգարմամբ և 64-ամյա հոր նյարդերը նույնպես տեղի են տվել: Հաշվեհարդար տեսնելով դստեր հետ՝ տղամարդը գնացել է իր նախկին սիրուհու՝ Դամյանտի Կովանի, տուն և փորձել խեղդել նաև նրան, հաղորդում է Daily Star-ը:

Ընդ որում, իր պլանների մասին Ռիչարդը նախօրոք պատմել է քրոջը, սակայն նա իրեն չի հավատացել: Հայրն այն ժամանակ խոստովանել է, որ ավելի հեշտ կլինի սպանել իր դստերը, որպեսզի նա չտանջվի: Այն բանից հետո, երբ ոստիկանությունը գտել է մարմինը, տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել:

«Ես այլևս չէի կարող թույլ տալ, որ նա տառապի: Գիտեմ, որ դա անսիրտ է հնչում, սակայն ես չէի կարող այլ բան մտածել: Ես կշռադատում էի դա շատ ամիսների ընթացքում: Գիտեմ, որ դա արդարացում չէ»,- ասել է Ռիչարդ Կրայը:

Օլիվիան պայքարում էր հոգեկան հիվանդությունների դեմ վաղ տարիքից, և հայրը մշտապես խնամում էր նրան: Ընդ որում, եթե նա աղջկան մենակ էր թողնում, ապա աղջիկը ոստիկանություն ու հոգեբույժներ էր կանչում և հորը հաղորդագրություններ գրում՝ օգնիր: Մեկ շաբաթից ավելի քիչ ժամանակ սպանությունից առաջ Ռիչարդն առաջարկել է դստերը ավտոմեքենայով վթարվել ու վերջացնել այդ ամեն ինչը:

«Ես պարզապես այնքան եմ հոգնել: Ես գալիս եմ աշխատանքից և տանն ինձ սպասում է դա: Դա ամեն սատանայի օրը»,- ասել է Ռիչարդը:

Ռիչարդին դատապարտել են հարկադիր հոգեբուժական բուժման, որից հետո նա բանտում կանցկացնի 10 տարի:

Աղբյուր՝ Blog.168.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here