Ինչպես ավելի հարստանալ և խուսափել կորուստներից 2018թ.-ին

0
440

Ներկայացնում ենք՝ ինչպես ավելի հարստանալ և խուսափել կորուստներից 2018թ.:

Նոր 2018 թ. ապահով և առանց նյութական կորուստների անցկացնելու համար օգտվեք արդյունավետ նշաններից:

2018 թ. հարստության նշաններ
Ավելի հարստանալ և ֆինանսների արտահոսքը կանխել կօգնեն ժողովրդական նշանները, որոնք դարեր շարունակ հաստատում են գոյության իրենց իրավունքը: Փորձագետները ներկայացնում են առավել արդիական գիտելիքները, որոնք կօգնեն ֆինանսական կայունություն ձեռք բերել:

2018 թ. պատահաբար ստացված փողի մի մասը տվեք բարեգործության: Դա անկեղծորեն արեք, հաջողությունը կայցելի ձեզ:

Ամեն նորալուսնի ժամանակ բացեք դրամապանակը և գիշերը թողեք պատուհանագոգին: Դրամական էներգետիկան կնորանա, ֆինանսական դժվարություներ չեք ունենա:

Լիալուսնի ժամանակ թղթադրամ դրեք հայելու առաջ: Ցանկալի է, որ գիշերային լուսատուի ճառագայթներն արտացոլվեն հայելուց և լուսավորեն փողը: Դա օգնում է ավելացնել նյութական հարստությունը և խուսափել կորուստներից:

Եթե փողոցում ձեզնից փող խնդրեն, մի մերժեք: Տվեք թեկուզ ամենաքիչ փողը՝ ձեզ ֆինանսական կորուստներից ապահովագրելու համար:

Image result

Պարտք մի տվեք այն մարդկանց, ում հարցում համոզված չեք: Երբ խնդրողը հեռանա, նրա կողմը մետաղադրամ նետեք: Այդպես կազատվեք նրա բացասական էներգետիկայից:

Ըստ նշանի՝ 2018 թ. առատ կլինի առատաձեռն մարդկանց համար: Դրամական բարեկեցությունը ենթադրում է ոչ միայն առատաձեռնություն, այլև սեփական միջոցները տնօրինելու կարողություն: Մի մոռացեք պարբերաբար հաշվել փողը և դրան լավ բաներ ասել:

Երբեք տանը պատռված թղթադրամ մի պահեք: Պահեք դրամապանակում չծալած, այլապես դրամական հաջողությունը ձեզնից երես կթեքի:

Image result

Փողը սեղանին և գլխարկի մեջ մի դրեք: Մեր նախնիները հավատում էին, որ փողը գլխարկի մեջ հանգեցնում է հիմարության, իսկ սեղանին թողածը կորուստներ և չքավորություն է բերում:

2018 թ. նոր խնայատուփ վերցրեք: Ամեն օր մեկ շաբաթ այնտեղ մեկ մետաղադրամ լցրեք: Դա արեք Լուսնի աճի ժամանակ: Այդպես կավելացնեք ձեր կապիտալը:

Հյուր գնալիս մեկուսի տեղում լավագույն մաղթանքներով փող թողեք: Այդպես դրամական բարեկեցություն կբերեք ընկերների տուն, այն անպայման հարյուրապատիկ ձեզ կվերադառնա:

Աշխատեք կիրակի օրերին ազատվել ամբողջ մանրադրամից հետո մանր փողի հետ գործ չունենալու համար:

Ուշադիր հետևեք ձեր շրջակա փոփոխություններին: Գուցե ոտքերի տակ գանձ գտնեք:

Պարտք տվեք առավոտյան, որ երբեք չիմանաք՝ ինչ է աղքատությունը: Երբեք պարտք մի տվեք գիշերը, այլապես կարող եք ձեր փողը չտեսնել:

Image result for денги

Երկուշաբթի օրերին միջանցիկ քամի արեք տանը՝ բացասական էներգիայից ազատվելու համար: Պատուհանները փակելուց առաջ պատուհանից նետեք ամենափոքր դրամը: Այն ձեր տուն նյութական բարեկեցություն կբերի:

Տուն փող բերել կարելի է հարուստների տնից: Պետք է նրանց հյուր գնաք: Մի կտոր կենդանի բույս կտրեք և տնկեք ձեր տանը: Այն մետաղադրամներով «թրմված» ջրով ջրեք, կյանքում էլ կորուստ չեք ունենա:

Այս տարի ֆինանսների զրկվելուց խուսափել կարելի է վերջին փողը միշտ հացի վրա ծախսելով:

Հաճախ օգտագործեք այս տարվա հովանավորի կողմից ընդունելի գույներ՝ նյութական հաջողություն ունենալու համար: 2018 թ. այդ գույները դեղինը, նաև բնական բոլոր երանգներն են՝ բացի կապույտ և կարմիր գույներից:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here