Սա պետք է իմանան բոլորը. ահա թե ինչու չի կարելի զուգարանում նստել 15 րոպեից ավելի

0
569


Մարդկանց մեծամասնության համար օրը սկսվում է զուգարան գնալով։ Լավ է, որ շատ մարդիկ հստակ գրաֆիկ ունեն, քանի որ այդպես կարող են կառավարել կարիքները։ Սովորաբար մարդիկ զուգարանում մնում են 5-30 րոպե (հասկանում եք, թե ինչ են անում)։ Սակայն շատ քչերը գիտեն, որ զուգարանում երկար նստելը վնասակար է առողջության համար։

Պարզվում է՝ բժիշկները խորհուրդ չեն տալիս 15 րոպեից ավել նստել զուգարանում։ Բանն այն է, որ ինչքան երկար եք նստում, այնքան ավելի մեծանում է թութքի առաջացման հավանականությունը։

Ի՞նչ է թութքը

Թութք (հեմորոյը) ուղիղ աղիքի երակներից ձևավորված հանգույց է, որն առաջանում է ուղիղ աղիքում և, առհասարակ, փոքր կոնքի խոռոչում՝ անոթային շրջանառության կանգային երևույթների հետևանքով։

Սկզբնական շրջանում այն կարող է անհանգստություն չպատճառել, սակայն հավատացած եղեք, որ հետագա զարգացման արդյունքում մեծ խնդիրներ է առաջացնելու Ձեզ համար և կարող է հասցնել նույնիսկ վիրահատության։ Իսկ ամենավատն այն է, որ վիրահատությունից հետո մեծ է հավանականությունը, որ այն կկրկնվի։

Այժմ դուք գիտեք, թե ինչու չի կարելի զուգարանում երկար նստել, իսկ գիրք կարդալ կամ խաղ խաղալ հնարավոր է նաև այլ վայրերում։

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here