38-ամյա չինուհին ամուսնացել է 23-ամյա տղամարդու հետ՝ $800 000 վճարելով նրա ծնողներից օրհնություն ստանալու դիմաց (տեսանյութ)

0
376

Համացանցում և չինական սոցկայքերում բուռն քննարկման առարկա էր դարձել չինացի նորապսակ զույգի «անհամատեղելի» ամուսնությունը:

Ինչպես գրում է Oddity Central-ը, 38-ամյա հարուստ կինը, ով մեկ երեխայի մայր է, ամուսնացել է 23-ամյա երիտասարդի հետ, որի մայրն ընդամենը մեկ տարի է մեծ իր հարսնացուից: Հարսանիքը տեղի է ունեցել հունվարի 10-ին Հայնան նահանգում:

Ինչպես նշվում է, չինուհին հղիացել է երիտասարդի հետ հանդիպելու ընթացքում, և վերջինս ամուսնության առաջարկություն է արել: Սկզբնական շրջանում երիտասարդի ծնողները դեմ էին ամուսնությանը՝ մատնանշելով նրանց միջև 15 տարվա տարբերությունն ու կնոջ 14-ամյա որդու առկայությունը նախորդ ամուսնությունից:

Սակայն չինուհին, որը անշարժ գույքով զբաղվող գործարար է, տղայի ծնողներին 660 000 յուան (104 273 դոլար) է առաջարկել որպես օժիտ, ինչպես նաև Ferrari մակնիշի սպորտային մեքենա (ընդհանուր 800 000 դոլար արժեքով): Դրանից հետո միայն ծնողներն օրհնել են նրանց միությունը:

Նրանք ճոխ հարսանեկան արարողություն են կազմակերպել, որին ժամանել են կարմիր Ferrari-ով:

Աղբյուր՝ Tert.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here