10 էկզոտիկ դելիկատեսներ, որոնք վտանգավոր են կյանքի համար. հեռու մնացեք այս ուտեստներից

0
390


Ո՞վ չի սիրում ճանապարհորդել։ Եթե նույնիսկ ճանապարհորդությունը տևում է մի քանի օր, մենք կարողանում ենք տեսնել նոր քաղաքներ, փորձել շատ տարբեր ապրելակերպեր և ճաշակել արտերկրյա խոհանոցների ուտեստները։ Սակայն ոչ բոլոր դելիկատեսները կպարգևեն հաճելի հիշողություններ։

BlogNews -ը պատրաստել է 10 դելիկատեսների ցանկ, որոնցից պետք է անպայման խուսափել սեփական կյանքի անվտանգության համար։

Ֆուգու

Այս ուտեստը շատ համեղ է, սակայն այն փորձելը շատ վտանգավոր է առողջության համար։ Ձուկը, որով այն պատրաստված է, պարունակում է թույնի բավական քանակ, որպեսզի սպանի առողջ մարդուն։ Եփվելու ընթացքում թույնի քանակը նվազում է, սակայն նույնիսկ այդ դեպքում դուք կզգաք թեթև թմրածություն և թուլություն։ Միայն սերտիֆիկացված խոհարարներն իրավունք ունեն ֆուգու պատրաստել։

Կարճաձուկ

Էկզոտիկ ուտեստների սիրահարները երազում են կարճաձուկ ուտելու մասին։ Այն շատ յուրահատուկ համ ունի, սակայն մահացու թունավոր է։ Միայն մասնագետ խոհարարները կարող են այն պատրաստել այնպես, որ թույնը չեզոքանա։ Բարեբախտաբար, գիտնականներին հաջողվել է մշակել նաև հակաթույն, սակայն դա ոչ բոլոր վայրերում է հասանելի։

Կարամբոլա

Այս գեղեցիկ միրգը շատ առողջարար հատկություններ ունի, սակայն եթե դուք երիկամների խնդիր ունեք, ապա մի քանի կտորը անտանելի ցավեր կառաջացնի Ձեզ մոտ։ Բացի այդ՝ միրգը հոլյուցինոգեն ազդեցություն ունի։

Էսկամոլես

Այս ուտեստը պատրաստվում է մեծ սև մրջյունների ձվերից։ Որոշ մարդիկ պնդում են, որ սա ամենահամեղ ուտեստներից մեկն է։ Ինքն իրենով ճաշատեսակն անվնաս է, սակայն եթե ձվերի հետ նաև մրջյուններ լինեն, ապա այն ճաշակողի կյանքին լուրջ վտանգ կսպառնա։

Կասավա

Ճիշտ եփման դեպքում կասավայի արմատները շատ համեղ են և կարող են փոխարինել կարտոֆիլը։ Սակայն սխալ պատրաստման դեպքում արմատներում առկա թունավոր նյութերը չեն ոչնչանում, ինչը մեծ վտանգ է պարունակում մարդու առողջության համար։

Որդնած պանիր

Այս պանիրը պատրաստվում է ոչխարի կաթից։ Երկար տարիներ շարունակ այն պատրաստելը և վաճառելը քրեորեն պատժվել է, սակայն 2010 թվականին այն դելիկատես է ճանաչվել։ Այն վտանգավոր է, քանի որ միջի որդերից դուրս եկած ճանճերը կարող են թռչել և հարվածել մարդու դեմքին, իսկ դրանք պատահաբար կուլ տալու դեպքում դուք լուրջ խնդիրներ կունենաք։

Աքկի

Աքկին տրոպիկական միրգ է, որը հանդիպում է աֆրիկյան երկրներում։ Այն պիտանի է ուտելու համար միայն եթե քաղվել է կոնկրետ ժամանակահատվածում։ Հակառակ դեպքում այն թունավոր է և կարող է հանգցենել նույնիսկ մահվան։

«Դարի ձվեր»

Չինացի խոհարարները հայտնի են իրենց նորարարություններով։ Նրանք վերցնում են հավի կամ բադի ձվերը, դնում դրանք աղով, լայմով և մոխրով պատրաստված լուծույթի մեջ և այդպես պահում 100 օր։ Ժամկետը լրանալուն պես դրանք հանվում են լուծույթից և մատուցվում։ Թույլ նյարդերի տեր մարդկանց արգելվում է մոտենալ այս ուտեստին։

Սթոունֆիշ

Այս ձուկը գիտությանը հայտնի ամենաթունավոր ձուկն է։ Դրան նույնիսկ ձեռքով կպչելը կարող է մահացու լինել մարդու համար։ Չնայած դրան՝ ճիշտ պատրաստման դեպքում այն շատ համեղ է ստացվում, և մարդիկ մեծ հաճույքով ուտում են այն։

Ռամբութան

Դուք հավանաբար կցանկանաք ճաշակել այս գեղեցիկ միրգը, սակայն պետք է հիշել, որ գեղեցիկ մրգերը ոչ միշտ են օգտակար առողջության համար։ Այս միրգը կարող է սուր ալերգիկ ռեակցիա առաջացնել առաջին անգամ ճաշակող մարդկանց մոտ, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում ուտել 2-ից ավել։ Իսկ դրա սերմերը կարելի է ուտել միայն մանրակրկիտ պատրաստումից հետո, այլապես դուք սուր թունավորում կստանաք։

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here