Այս աղջկա յուրօրինակ ռեզյումեի գայթակղությանը չի դիմանա ոչ մի գործատու. ՖՈՏՈ

0
259


Ձեզ ենք ներկայացնում կիևցի Ալիսա Աբասովային, ով իր ֆեյսբուքյան էջում  յուրահատուկ ինքնակենսագրական է հրապարակել. այն պայթեցրել է համացանցը:

Ավելի քան 9000 մարդ հավանել է սրամիտ հայտարարությունը, Ալիսան մոտ 150 աշխատանքի իրական առաջարկ է ստացել:

«Ողջույն, ես Ալիսան եմ, նոր աշխատանք եմ փնտրում:

Կարող եմ ձեր աջ ձեռքը լինել, ձախ ձեռքը, ոտքերը, աչքերը կամ ուղեղի նոր գալարները: Հեշտությամբ լեզու եմ գտնում ամենատարբեր մարդկանց հետ: Ինձ սիրում են երեխաները, թոշակառուները, հիփսթերները, ստեղծագործ երիտասարդությունը, դեկրետ գնացած մայրիկները, կոստյումով խիստ տղամարդիկ, գեյերը և լեսբուհիները, հետերո- և բիսեքսուալները:

Պատրաստ եմ անել ամեն ինչ և նույնիսկ ավելին, եթե իմանամ, որ դա իրական օգուտ կբերի ընկերությանը կամ մարդուն, ում մոտ աշխատում եմ:

Նաև, իհարկե, եթե աշխատանքս ըստ արժանվույն գնահատվի:

Չեմ գնա ձեզ հետ դիակ թաղելու, բայց արագ Google-ում կփնտրեմ քաղաքային պայմաններում մարմինը վերացնելու 12 ամենաադյունավետ միջոցները, ինչպես նաև 5 գրասենյակ, որոնք դա կանեն ձեր փոխարեն:

Արագ սովորում եմ, հարմարվում եմ, հեշտ բարձրանում եմ, համառ եմ, լավ եմ վերլուծում իրավիճակը:

Կրկնօրինակելով հրեա կանանց իմաստնությունը՝ նոթատետր եմ ստեղծել օգտակար տվյաներով և խորհուրդներով կյանքի բոլոր դեպքերի համար:

Ես կօգնեմ անասնաբույժ գտնել ձեր Գոշա մորմի համար կամ թարմ ելակ փետրվարին կարևոր հաճախորդի խորթ ընկերուհու հղի կնոջ համար:

Իմ արևելյան արմատներն ինձ թույլ են տալիս ժամանակին փակել բերանս և զգացմունքով արտաբերել. «Yes, master», երբ ղեկավարը տրամադրություն չունի:

Անհրաժեշտության դեպքում վերածվում եմ տիկին Աբասովայի:

Միայն հստակ ТЗ, ժամկետներ, հարգանք ուրիշի աշխատանքի նկատմամբ և սառնարյունություն:

Մեծածախ և մանրածախ վաճառքի, հաշվապահի, քոփիռայթերի, կոնտենտ-մենեջերի և նույնիսկ դայակի փորձ ունեմ:

Ես իմ ինտերնետ-խանութն եմ ունեցել:

Գիտեմ՝ ինչպես է կառուցված կոնտեքստային գովազդը, սոցցանցերում առաջխաղացման ալգորիթմը և մի քիչ հասկանում եմ էջատումից:

1С, Photoshop-ի, Word-ի, Excel-ի, google-փաստաթղթերի գիտելիքներ:

Կարողանում եմ արդյունավետորեն կազմակերպել օրը:

Չեմ սիրում ժամանակն իզուր ծախսել:

Անգլերենի մակարդակը՝ ազատորեն հասկանում եմ օտարեկրացիներին, նրանք հասկանում են ինձ:

Ինքնակենսագրական՝

Ծնվել և մեծացել եմ Կիևում: Գիտեմ քաղաքի ամենահարմարավետ անկյունները, որտեղ թաքնվել բազմությունից, ինչ ցույց տալ եկածներին, որտեղ համեղ ուտել և ի սրտե խմել:

25 տարեկան եմ:

Երիտասարդ եմ և ուժով լի:

Տղա ունեմ, 6 տարեկան է: Սա հենց այն տարիքն է, երբ նա հանգիստ մնում է դայակների և տատիկների հետ, հազվադեպ է հիվանդանում և ես ստիպված չեմ լինում մտահոգվել նրա ավարտական քննությունների և անհաջող ամուսնության համար:

Էքստրաբոնուսներ՝

Կարողանում եմ ձի քշել:

Լավ բաներ ընտրելու տաղանդ ունեմ:

Լավ եմ գրում:

4 բառ գիտեմ ֆրանսերեն և 2՝ գերմաներեն (չհաշված՝ թվերը):

Սալիկն այնպես եմ լուսանկարում, որ մարդիկ այն շփոթում են մսի կտորի և տիրամիսուի հետ:

Շնորհակալություն տարածելու համար և գրկում եմ հանդիպման դեպքում»:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here