ՀՐԱՏԱՊ. Արտակարգ դեպք Երևանում. ծայրահեղ ծանր վիճակում 2 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց

0
323

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավան վարչական շրջանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 անչափահաս տղա, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Նշվում է, որ նրանց մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հետքեր:

Այս պահին նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությանբ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here