Գրեթե բոլորի տանը կա այս բնական միջոցը, բայց քչերը գիտեն՝ ինչ գանձ ունեն ձեռքերի տակ

0
376


Խնձորի քացախը մաշկի համար ամենաօգտակար մթերքներից է:

Image result

Այն շատ առավելություններ ունի մաշկի համար՝ ունի հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ, ինչի շնորհիվ՝ կանխում է պզուկների և մաշկային տարբեր վարակների առաջացումը:

Այն մաքրում է մաշկի ծակոտիները, մաշկը սկսում է շնչել և կանխվում է պզուկների առաջացումը:

Նաև կարգավորում է մաշկի рН-ը, ուստի մաշկը չի դառնում յուղոտ կամ չոր:

Խնձորի քացախը նաև վերացնում է մաշկի մեռած բջիջները:

Բացի դրանից՝ այն զարմանալի ազդեցություն ունի հնացող բծերի առաջացումը կանխելու գործում և պզուկների դեմ պայքարում:

Տարիքային բծերի վերացման համար նոսրացված խնձորի քացախով թրջված բամբակ դրեք դեմքին, թողեք 20-30 րոպե, լվացվեք: Արդյունքը շատ շուտով նկատելի կլինի: Այս բուժումն օգտակար է նաև պզուկների դեմ պայքարում:

Սակայն պետք է զգույշ լինեք. խնձորի քացախը ուժեղ մթերք է, կարող է վնասել մաշկը: Ուստի ավելի լավ է՝ նախքան օգտագործելը այն նոսրացնել և դեմքին որպես տոներ քսել:

Դեմքի մաքրող միջոց խնձորի քացախով

Բաղադրությունը՝

  • 1 ճ. գ. խնձորի քացախ
  • 3 ճ. գ. ջուր

Լավ արդյունքի համար շատ ցանկալի է խնձորի օրգանական քացախ օգտագործել, քանի որ միայն այդ տեսակն է պարունակում հանքանյութեր, ֆերմենտներ և բակտերիաներ, որոնք դրականորեն են ազդում մաշկի վրա:

Պատրաստումը՝

Խառնեք քացախը և ջուրը: Լվացվեք և խառնուրդով թրջված բամբակով սրբեք խոնավ մաշկը:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here