Կաշվե կոշիկներ, պայուսակներ կաշվից, կաշվե բազմոցներ. անգին խորհուրդներ, որոնք կօգնեն վերականգնել վնասված կաշվե իրերը

0
123

Պարզվում է՝ եղունգների լաքի կամ սուպերսոսնձի միջոցով կաշվե կոշիկի քերծվածքը հեշտությամբ վերանում է:

Ինչպես վերացնել կաշվե կոշիկի քերծվածքը

1. Լուցկու կամ ատամի փայտիկի վրա լաք կամ սուպերսոսինձ լցրու:

2. Քսիր խնդրահարույց մասի ներսից:

3. Կտորով սեղմիր սոսնձված մասը, պահիր 3-4 րոպե, որպեսզի կաշվե թաղանթը լավ կպչի կաշվին:

4. Եթե քերծվածքը մնացել է, այն սուպերսոսնձով լցրու ևս մեկ անգամ: Հետո վնասված մասին հարմար գույնի ներկի մի քանի շերտ քսիր: Այս նպատակով հարմար են ակրիլային ներկերը: Պատրաստ է:

Ինչպես վերացնել քերծվածքը մեղրամոմով

1. Կաշվե կոշիկի վրայի խորը քերծվածքը կարելի է վերացնել մեղրամոմի կամ պարաֆինի միջոցով:

2. Տաքացրու մեղրամոմը կամ պարաֆինը և զգուշությամբ քսիր վնասված կաշվին:

3. Երբ մեղրամոմը սառչի, այդ մասը լավ սրբիր ֆլանելե գործվածքով և խնդրահարույց մասը ներկիր կոշիկի քսուքով:

Ինչպես վերացնել կաշվե կահույքի քերծվածքը

1. Քերծվածքին և դրա շրջակա մակերևույթին մի քիչ ձիթապտղի յուղ քսիր: Կարևոր է դա շրջանաձև շարժումներով անել, սահուն և աստիճանաբար:

2. Թող յուղը ներծծվի և ամբողջովին չորանա:

3. Եթե քերծվածքը չի վերացել, նախ վնասված մասին ձիթապտղի յուղ քսիր: Հետո բամբակե-թղթե գործվածքը թրջիր ոչ մեծ քանակությամբ ջրով և դիր քերծված մասին:

4. Գործվածքի վրա տաք արդուկ դիր:

5. Վնասված մասը վերջնականապես քողարկելու համար բամբակի փայտիկով խնդրահարույց գոտուն հարմար երանգի կոշիկի քսուք քսիր: Քսուքի մնացորդները սպունգով մաքրիր:

Ինչպես վերացնել լաքապատ կոշիկի քերծվածքը

1. Փափուկ օճառը լուծիր տաք ջրում, օճառի լուծույթով սրբիր լաքապատ կոշիկի քերծվածքը:

2. Կոշիկը լավ սրբիր և ամբողջովին չորացրու:

3. Քերծվածքին հարմար գույնի եղունգների լաք քսիր: Մեկ շերտը բավարար կլինի:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here