Կենդանակերպի 7 նշան, որոնց հետ դժվար է լեզու գտնել

0
502


Ուժեղ անհատները հաճախ նաև բարդ մարդիկ են։ Բարդ է նաև նրանց հետ հարաբերություններ հարթելը։ Soulpost.ru-ն ներկայացրել է կենդանակերպի 7 նշանների ներկայացուցիչներին, ում հետ լեզու գտնելը դժվար է։

Ջրհոս։ Թեև Ջրհոսն ընդունում է մյուսներին ու նրանց տարբերությունները, նա զուսպ է մարդկանց հետ հարաբերությունններում, հեշտ չէ նրա հետ մտերմանալը։ Զգացմունքային խնդիրների պատճառով Ջրհոսների հետ լեզու գտնելը կարող է բարդ լինել։ Դժվար է երկխոսություն մեջ մտնել մարդու հետ, ով փակ է այն դեպքում, երբ դուք արտահայտում եք զգացմունքները։ Նա չի քննարկում, թե ինչն է իրեն անհանգստացնում և ինչու, բայց սպասում է, որ կհասկանաք իր զգացմունքները, նույնիսկ, եթե նա հրաժարվում է խոսել դրանց մասին։

Խոյ։ Խոյն ուրախ զուգընկեր է, եթե հետևում եք նրա օրինակին և համապատասխանում նրա պահանջներին։ Նրան չի հետաքրքրում մյուսների կարծիքը. Խոյը հազվադեպ է կանխատեսում իր գործողությունների հետևանքները։ Եթե համաձայն եք մշտապես սխալվել Խոյի կողքին, կարող եք լեզու գտնել նրա հետ։ Բայց եթե չեք սիրում կոնֆլիկտներ, ռիսկ, կարող եք դժվարություններ ունենալ Խոյի հետ հարաբերություններում։

Նա չափազանց պահանջկոտ է մյուսների նկատմամբ և ոչ մի կաթիլ համբերություն չունի։ Խոյը երբեք չի խոստովանում, որ սխալ է թույլ  տվել. դրա փոխարեն՝ նա նոր արկածների մեջ է հայտնվում և մոռանում դրա մասին։ Եթե խնդիրներ ունեք, կարող եք նույնիսկ չփորձել խոսել դրանց մասին, քանի որ, ամենայն հավանականությամբ, նա զբաղված կլինի այլ, ավելի կարևոր գործերով։

Կարիճ։ Կարիճը ստանում է այն, ինչ ցանկանում է. նրան առհասարակ չեն հետաքրքրում նրանք, ովքեր փորձում են կանգնել իր ճանապարհին։ Կարիճը գերակայող բնավորություն ունի, միշտ գործում է իր նախընտրությամբ։ Հեռու մնացեք Կարիճից, երբ նա զայրացած է. այդ դեպքում նա պարզապես հարձակվում է իր զոհի վրա։

Եթե Կարիճը կարծում է, որ դավաճանել եք իրեն կամ ստել, նա չի խոսում այդ մասին, այլ պարզապես ձեզ ջնջում է իր կյանքից. մեծ է հավանականությունը, որ  նա մտածում է վրեժի մասին։ Կարիճը շատ լավ հասկանում է մարդկանց թույլ կողմերը և դրանք օգտագործում՝ ի օգուտ իրեն։

Երկվորյակներ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հրաշալի ու հանգիստ են թվում, բայց ձեզ կարող է նյարդայնացնել նրանց ցրվածությունն ու կենտրոնանալու անկարողությունը․ Դժվար է գրավել նրանց ուշադրությունը, ստիպել լսել ձեզ։ Երկվորյակները շատ զգացմունքային են և կարող են նեղանալ ոչնչից։

Երբ կարծում են, որ իրենց չեն հարգում կամ ցավ են պատճառում, Երկվորյակներն անտարբեր են ձևանում։ Նրանք մի բան են ասում, բայց անում են հակառակը։

Կույս։ Վտանգ զգալու դեպքում Կույսը չի մնա մարդու կողքին, ումից զգում է վտանգը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դաժան քննադատներ են, կարող եք զղջալ, եթե որևէ խնդրի վերաբերյալ հարցնեք նրա կարծիքը։ Մանրախնդիր են, տեսնում են թույլ տրված ամենափոքր խնդիրները։ Նա գիտի՝ ինչ և ինչպես է հարկավոր անել, և կարծում է, որ դուք ամեն բան սխալ եք անում։

Ցուլ։ Ցուլերի հետ դժվար է լեզու գտել, քանի որ նրանք շատ կամակոր են։ Զայրացած վիճակում պարզապես հնարավոր չէ նրա հետ նորմալ շփվել։ Նա չի հասկանում զիջման կոնցեպցիան և իր կարծիքը համարում է միակ ճշմարիտը։ Ցուլը կարող է կոպիտ ու անուշադիր լինել մյուսների զգացմունքների նկատմամբ, հաճախ արհամարհել դրանք։

Այծեղջյուր։ Այծեղջյուրը կարծում է, որ ամեն ինչ բոլորից լավ գիտի, և կարող է շատ կամակոր լինել։ Նա չի սիրում ռիսկի դիմել և դուրս գալ սահմաններից, որոնց շրջանակներում իրեն հարմար է զգում։ Եթե փորձեք նրան այդտեղից դուրս հանել, կարող եք տհաճություններ սպասել։ Այծեղջյուրները շատ փակ են, բայց շատ ավելի զգացմունքային են, քան թվում են։ Որպես կանոն՝ սիրում են ամեն ինչ վերահսկել, ինչը նրանց դարձնում է կենդանակերպի ամենաբարդ նշաններից մեկը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here