ԱՅ ՔԵԶ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ. «Ֆուլ հաուս»-ն ու «Դոմինո»-ն կրկին վերադառնում են եթեր. ահա թե ինչպես

0
660


Այսօրվանից սկսած յուաքանչյուր շաբաթ և կիրակի Ucom ցանցում գործող «Քոմեդի» հեռուստաալիքը կցուցադրի «Ֆուլ հաուս» և «Դոմինո» սիթքոմները՝ հեռուստադիտողներին հնարավորություն տալով վերհիշելու սիրված հերոսների՝ արկածներով ու փորձություններով լի կյանքը: BlogNews.am-ի հետ զրույցում «Քոմեդի»-ի պրոդյուսեր Արտուշ Գևորգյանն ասաց․ «Հաշվի առնելով վերջին տարիներին «Ֆուլ հաուս» և «Դոմինո» սիթքոմների բարձր ռեյտինգն ու դիտելիությունը՝ որոշեցինք առաջին եթերաշրջանից սկսած կրկին ցուցադրել դրանք։ Ես և Վահան Մովսեսյանը, լինելով  և՛ «Քոմեդի»-ի պրոդյուսերներ, և՛ «Ֆուլ հաուս»-ի սցենարիստներ,  շատ ուրախ ենք, որ  ցուցադրելու ենք մի նախագիծ, որի մեջ գեղարվեստական առումով ևս մասնակցություն ենք ունեցել»:

22450134_1518770338202933_7970685164476042894_n

Արտուշը, խոսելով «Քոմեդիի» ընդհանուր կոնցեպի մասին, ընդգծեց, որ եթերացանցը կազմելիս միշտ հաշվի են առնում հեռուստադիտողի նախասիրություններն ու ցանկությունը. ««Քոմեդի» հեռուստաալիքի կոնտենտն ամբողջությամբ բաղկացած է հումորային ժանրի ֆիլմերից ու հեռուստանախագծերից, ինչպիսիք են, օրինակ, «Կարգին հաղորդումը», «Կարգին սերիալը», «Երե1»-ը և բազմաթիվ այլ սկետչքոմներ և սիթքոմներ: Ցուցադրում ենք նաև քոմեդի ժանրի ֆիլմեր, որոնք ազգություն և մշակույթ չեն ճանաչում: Կարող եմ ասել՝ մեր հեռուստաալիքում հումորի առումով յուրաքանչյուրը կգտնի իր ճաշակին համապատասխան արտադրանք: «Քոմեդին» այն հեռուստաալիքն է, որն օրվա բոլոր ժամերին կարողանում է ուրախ ժամանց ապահովել: Եթերի 90 տոկոսը հայալեզու է»,- եզրափակեց պրոդյուսերը:

Դե ինչ, «Քոմեդիի» հավատարիմ հեռուստադիտողներին սպասվում են ջերմ, զվարճալի ու նոստալգիկ երեկոներ:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here