«Աղբին» չեմ խղճում. Ուկրաինայում ադրբեջանուհին վրաերթի է ենթարկել տեսուչներին ու նրանցից մեկին մեքենայի վրա քարշ տվել (տեսանյութ)

0
801


Ուկրաինական Լվով քաղաքում բնակվող ադրբեջանուհի Էլնարա Աբիևան սկանդալային հռչակ է ձեռք բերել պարբերաբար ճանապարհատրանսպորտային կանոնների կոպիտ խախտումների պատճառով:

Քսանվեցամյա ադրբեջանուհին, որը վերջին տարիներին գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում:

Ինչպես նշում է minval.az-ը, ոստիկանության հաղորդմամբ՝ երիտասարդ աղջիկը, Peugeot մեքենայի ղեկին գտնվելու ընթացքում, խախտել է երթևեկության կանոններն ու դրա համար կանգնեցվել է ոստիկանների կողմից: Աբիևան հրաժարվել է ներկայացնել վարորդական իրավունքը ու հետո անսպասելիորեն սեղմել է գազի ոտնակը՝ վրաերթի ենթարկելով ճանապարհային տեսուչներից մեկին: Դրա հետևանքով տղամարդը մեծ ուժեվ մի կողմ է շպրտվել:

Այնուհետև թմրանյութերի ազդեցության տակ գտնվող Աբիևան վրաերթի է ենթարկել մյուս տեսուչին, որը հասցրել է ամուր բռնվել մեքենայից: Սանձարձակ ադրբեջանուհին այս վիճակով մի քանի փողոց է անցել՝ ի վերջո մի կողմ գցելով ոստիկանին:

Հատկանշական է, որ միջադեպից հետո օրինախախտը մնացել է ազատության մեջ ու նկատելի ակտիվություն ցուցաբերել սոցկայքերում: Նա մեկնաբանել է ոստիկանների հետ կապված միջադեպը՝ գրելով. ««Աղբը» հաշվի չառած՝ տոները շատ լավ են անցել: Վայելեք կյանքն ու աղբ մի եղեք: Ես թքած ունեմ ձեր ու ձեր կարծիքի վրա: Ես «աղբին» չեմ խղճում, խղճում եմ միայն  հիվանդ երեխաներին, պատերազմական պայմաններում ապրողներին, տարեցներին…»:

Աղբյուր՝ Tert.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here