Թևատակերը հեշտությամբ սպիտակեցրեք ընդամենը 3 րոպեում. բնական միջոց

0
429


Թևատակերի մգություն կարող է առաջանալ սափրելու կամ մազահեռացման քսուքների պարբերական օգտագործման դեպքում, չափից շատ քրտնելու, թևատակերի վատ օդափոխության, նաև մաշկի մեռած բջիջների կուտակման, սպիրտային հիմքով դեզոդորանտների, հակաքրտնքայինների հետևանքով:

Թևատակերը սպիտակեցնելու շատ բնական միջոցներ կան: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․

№ 1. Կարտոֆիլ

Թևատակերը սրբեք կարտոֆիլի բարակ շերտով: Կարող եք նաև կարտոֆիլը քերել և հյութը քսել մուգ հատվածներին: Թողեք 15-20 րոպե, հետո լվացեք տաք ջրով: Դա կրկնեք օրական 2 անգամ:

№ 2. Կիտրոն

Կիտրոնը քսեք մաշկին և թողեք մի քանի րոպե: Լվացեք 10 րոպե անց: Հետո խոնավեցնող քսուք քսեք:

№ 3. Կերակրի սոդա

Սոդան խառնեք ջրին, մինչև խիտ զանգված ստացվի: Օգտագործեք որպես սկրաբ թևատակերի համար, հետո մածուկը լվացեք: Սա արեք շաբաթական մի քանի անգամ: Թևատակերի հոտը կարող է վերանալ սոդայի և եգիպտացորենի օսլայի միջոցով:

№ 4. Քացախ

Խառնեք ալյուր և քացախ, մինչև խիտ մածուկ ստացվի: Մածուկը քսեք թևատակերին և թողեք 10-15 րոպե: Լվացեք տաք ջրով: Պրոցեդուրան արեք շաբաթական մի քանի անգամ:

№ 5. Կոկոսի յուղ

Այս յուղը հարուստ է վիտամիններով: Լոգանքից առաջ մի քիչ կոկոսի յուղ քսեք թևատակերին, մերսեք այդ հատվածը 5-10 րոպե և լվացեք տաք ջրով և օճառով: Սա կրկնեք ամեն օր, մինչև տեսանելի արդյունք ստանաք:

Ինչպես խուսափել թևատակերի մգանալուց

Թևատակերի համար մեղրամոմ օգտագործեք ածելու փոխարեն:

Կոկոսի յուղ օգտագործեք սափրվելու քսուքի փոխարեն, քանի որ այն հարթեցնում և փափկեցնում է մաշկը:

Թևատակերը շաբաթական մեկ անգամ թեփազատեք՝ մեռած մաշկի բջիջների կուտակումը կանխելու համար:

Բնական հակաքրտնքայիններ օգտագործեք քրտնարտադրության վերահսկողության և թևատակերի լավ հոտի պահպանման համար:

Մուգ թևատակերը կարող են խոսել ինսուլինի նկատմամբ դիմադրության, ճարպակալման կամ հորմոնալ խախտման, քաղցկեղի հետ կապված հիվանդության մասին: Նախքան բնական միջոցներ օգտագործելը բժշկի դիմեք, քանի որ դրանք կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here