Մուտքը՝ միայն կանանց համար. արգելվում է խախտել այս կանոնները, եթե չեք ուզում խնդիրներ ունենալ սեռական օրգանների առողջության հետ

0
595


Ինտիմ հիգիենան շատ կարևոր հարց է, որին երբեմն բոլորը չէ, որ ուշադրություն են դարձնում: Հատկապես կանանց համար ուղղակի աններելի է մարմնի ինտիմ հատվածների հիգիենայի կանոնների խախտումը: Այն կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Ներկայացնում ենք անձնական հիգիենայի մի քանի կետ, որոնք ուղղակի անհրաժեշտ են և կօգնեն պահպանել առողջությունը:

Այրոցքի, ցավի, տհաճության զգացումներն, ըստ գինեկոլոգների, կարող են լինել բորբոքման կամ ինֆեկցիայի ախտանիշներ, որոնք կարող են առաջանալ ամենաանմեղ հանգամանքների հետևանքով: Մի անտեսեք դրանք:

Նախընտրելի է շատ կիպ և հատկապես սինթետիկ ներքնազգեստը փոխարինել ավելի հանգիստ և բամբակյա ներքնազգեստով: Ոչ բնական ծագմամբ կտորը կարող է լավ պայմաններ առաջացնել բակտերաների բազմացման համար:

Օրվա մեջ գոնե մեկ անգամ անհրաժեշտ է թեթև լոգանք ընդունել առանց օճառի: Հակաբակտերիալ օճառներով հաճախակի լոգանքները վերացնում են ոչ միայն վնասակար, այլև՝ օգտակար մանրէները:

Մարմնի ինտիմ հատվածների մազահեռացման համար ավելի լավ է դիմել պրոֆեսիոնալ մասնագետի:

Նույնիսկ կարիք չպետք է լինի նկատառման, որ ներքնազգեստը հարկավոր է փոխել հաճախակի: Այդ քայլը ոչ միայն հիգիենայի հետ կապ ունի, այլև վնասակար մանրէների տարածումը կանխելու և առողջ լինելու համար է:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here