Քիմ Քարդաշյանը պատմել է երկու տարեկան որդու հիվանդության մասին. դա սարսափելի է

0
597


Օրերս Քիմը անկեղծորեն պատմել է երկու տարեկան Սեյնթի հիվանդության մասին, ով Նոր տարուց մի քանի օր առաջ թոքաբորբ է հիվանդացել։ Աստղային մայրիկը խոստովանել է, որ այդ օրերին շատ է վախեցել։

«Իմ թանկարժեք փոքրիկն այնքան ուժեղ է։ Հիվանդանոցում անցկացրած, արհեստական շնչառության ապարատին միացրած երեք գիշերներից հետո մեր տարեվերջն իսկական փորձություն դարձավ։ Թոքաբորբն այնքան վախենալու է։ Ես միայն ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բուժքույրերին և բժիշկներին, ովքեր արտաժամյա աշխատում էին մեզ համար։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզ բոլորիդ։

Մեր տղան տանն է և լավանում է։ Նա այնքան ուժեղ է։ Ես վստահ եմ, որ նույնիսկ հիմա նա կասեր, որ շտապ օգնության մեքենայով գնալը հավես է եղել։ Իմ ուժեղ Սեյնթ»,- իր միկրոբլոգում գրել է Քիմ Քարդաշյանը։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here