Ընկերոջ վրա կրակել են, գնացել է օգնության. մանրամասներ Արցախում զոհված զինծառայողի մասին

0
1067


Տեղեկացրել էինք, որ երեկ հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել՝ Վաչե Չիլինգարյանը: Նա Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր: Շողակաթի ղեկավարը՝ Սուլիկո Շուշանյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մեկ տարի է, ինչ տղան զորակոչվել էր բանակ:

«Հունվարի 23-ին կլրանար մեկ տարին, ինչ ծառայում էր: Խելոք տղա էր. դպրոցն ավարտել ու բանակ է գնացել: Ընտանիքի հետ էր ապրում՝ հոր, մոր ու իրենից փոքր երկու քույրերի»,- հայտնեց նա:

Ըստ լուրերի` սահմանին կրակոցներ են հնչել, և տղայի ընկերոջը վիրավորել են: Վաչեն գնացել է օգնության ու նրա ուղղությամբ էլ են կրակել:

Շուշանյանը տեղեկացրեց նաև, որ զինծառայողի մարմինն այսօր կտեղափոխեն գյուղ, հոգեհանգիստն էլ տեղի կունենա այսօր:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here