Տղամարդը գտավ 95000$, որը թաքցրել էր նրա կինը, սակայն երբ իմացավ, թե որտեղից նրան այդ գումարը, պարզապես ապշեց

0
987


Նրանք ամուսնացած են եղել 60 տարի և նրանց մոտ ամեն ինչ լավ էր։ Ամուսինները իրարից չունեին գաղտնիքներ, սակայն կար մի բան, որը կինը թաքցնում էր ամուսնուց։ Տարեց կինը թաքցրել էր այն արկղի մեջ պահարանի ամենախորը տեղում։

Նա դա արել էր, որ ամուսինը չտեսնի և հարցեր չտա դրա մասին։

Շատ տարիներ անցան և մի օր կինը հիվանդացավ, իսկ բժիշկը չտվեց մխիթարող ախտորոշում։

Տղամարդը մի օր իրերը որոշակի հերթականությամբ տեղավորելուց հետո նկատեց արկղը և այն բերեց կնոջ մոտ։ Տարեց կինը որոշեց բացել տարիների ընթացքում պահած իր գաղտնիքը։

Արկղի մեջ կար 2 գործած տիկնիկներ և շատ մեծ գումար, մոտավորապես 95000$։ Տղամարդը տեսնելով դա ուրախությունից սկսեց բղավել, չհատավատալով ինքն իր աչքերին։

Կինը ասաց. «Երբ մենք ամուսնացած էինք տատիկս պատմեց երջանիկ ամուսնության առեղծվածի մասին, նրա գաղտնիքը՝ անարդյունավետ տարաձայնություններից խուսափելն էր»։

Նա ասաց, որ երբ կբարկանամ ամուսնուս վրա, պետք է պարզապես դադարեմ խոսել և գործեմ մի տիկնիկ։

Տղամարդը այնքան հուզված էր, որ հազիվ էր արցունքները զսպում։ Ընդամենը 2 թանկարժեք տիկնիկներ կային արկղի մեջ, որն էլ հաստատում էր այն փաստը, որ այդքան տարիների ընթացքում կինը բարկացել էր ամուսնու վրա ընդամենը 2 անգամ։ Տղամարդը շատ ուրախ էր տեսնելով այս ամենը։

Սիրելիս, —ասաց տղամարդը։ Ես հասկացա, թե ինչու է արկղում ընդամենը 2 տիկնիկ, սակայն ինչպե՞ս կբացատրես այս գումարի առկայությունը։ Որտեղի՞ց քեզ այսքան գումար։

Օօօօ․․․․— պատասխանեց կինը, — այս գումարը ես հավաքել եմ վաճառելով մնացած բոլոր տիկնիկները։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here