Ամուսինը մի անգամ որոշեց կնոջ համար մատանի գնել, սակայն չգիտեր նրա մատի չափսը. այն, ինչ արեց նա, ոչ մեկի մտքով չէր անցնի

0
657


Որոշեցի կնոջս համար մատանի գնել, սակայն մի խնդիր կար՝ մատի չափսը չգիտեի:

Սպասեցի մինչև խորը քնի, բերեցի իմ կախարդական տուփը՝ լցված գնդերիթներով ու պտուտակամերներով (болт,гайка) և քանի որ ուրիշ բան մտքովս չանցավ, որոշեցի պտուտակամերի միջոցով վերցնել մատի չափսը:

Հաջորդ օրը մատի չափսին համապատասխանող պտուտակամերով գնացի մատանի գնելու:

Մտա զարդերի խանութ, որը կիսված էր երկու մասնաբաժնի: Ինձ անմիջապես մոտեցավ վաճառողուհին:

Ես հպարտորեն ցույց տվեցի պտուտակամերը և ասացի, որ այդ չափսի մատանի է ինձ անհրաժեշտ:

Աղջիկը, անզուսպ ծիծաղից թուլացած, ներողություն խնդրեց և վազեց: Դե ինչ, ես նման ռեակցիայի պատրաստվել էի…

Գնացի փնտրելու մեկ ուրիշ վաճառողուհու կողքի մասնաբաժնում: Մոտենալով` տեսա մեկ այլ աղջկա, որը զրուցում էր մի տղամարդու հետ. վերջինս մեջքով դեպի ինձ էր: Ես աղջկան ցույց տալով պտուտակամերը ասացի, որ ինձ այդ չափսի մատանի է անհրաժեշտ:

Այդ պահին տղամարդը, թեքվեց՝ ձեռքին գնդերիթ: Այսպես, ծիծաղից արցունքակալած աչքերով, ընտրեցինք մատանիները:

Պետք է խոստովանել, որ միայն տղամարդկանց մտքով կանցներ նման բան…

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here