Նոստրադամուսի գուշակությունները 2018 թվականի վերաբերյալ

0
1360


Միջնադարյան աստղագուշակ Միշել դե Նոստրադամուսը հրապարակում էր իր գուշակությունները «Միշել Նոստրադամուսի գուշակությունները» գրքում։

Բոլոր գուշակությունները հանգավոր քառատողերի տեսքով էին ու հարյուրներով առանձնացված:

Նոստրադամուսի գուշակությունների լավագույն տասնյակը. դրանցից ո՞րն է իրականացել մեր ժամանակներում:

Իր գուշակությունները Նոստրադամուսն ուշադիր ծածկագրել է ու գրել է չորս լեզուների՝ լատիներենի, հին ֆրանսերենի, իտալերենի ու հունարենի խառնուրդով։

Քառատողերում կանխատեսումներ կան նաև հաջորդ տարվա վերաբերյալ։

Նոստրադամուսի գուշակությունների համաձայն՝ 2018 թվականին որոշ եվրոպական երկրներում առատ ու երկարատև անձրևների հետևանքով ջրհեղեղ կլինի, մասնավորապես՝ Հունգարիայում, Իտալիայում, Չեխիայում ու Մեծ Բրիտանիայում։ Ասիական շատ պետություններ իրենց հերթին այդ տարի կբախվեն անսպասելի շոգի հետ։ Ցավոք, բնական աղետներից բացի, Նոստրադամուսը 2018 թվականի համար նաև տարբեր ռազմական հակամարտություններ է կանխատեսել, մասնավորապես, Իրաքի ու Սիրիայի խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառմամբ։ Նա կանխատեսել է նաև, որ Մերձավոր Արևելքում պատերազմի նոր օջախ է ձևավորվելու։

Բացի այդ՝ ամերիկյան մայրցամաքը տնտեսական խնդիրներ է ունենալու։ Հիմքեր կան ենթադրելու, որ խոսքը ԱՄՆ-ի ու այդ երկրի նախագահ մասին է։ Հանգամանքները կստիպեն նրան հրաժարվել առնվազն որոշ ծրագրերից ու մտադրություններից։ Ավելին՝ նա ստիպված կլինի «ծնկի գալ» Եվրպայի առաջ («․․․արևմուտքում օգնություն փնտրելու կգնա»):

Նոստևրադամուսը նաև կանխագուշակել է, որ կլիմայական զենք կկիրառվի, Եվրոպային կտրուկ սառեցում է սպասվում։

Հավատա՞լ, թե ոչ Նոստրադամուսի գուշակություններին՝ այս հարցն անպատասխան է: Նրա «հայտնություններից» ոչ բոլորն են ճշմարիտ եղել:

Աղբյուր՝ Armday.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here