Աղջնակը չէր ցանկանում, որ մայրն իրեն անգամ դիպչեր. Մի քանի տարի անց պարզ դարձավ սարսափելի պատճառը

0
600


Ոչինչ կյանքում մեզ հեշտ չի տրվում: Երբ մենք ցանկանում ենք նվիրաբերել մեզ երեխաներին, ունենալ լիարժեք ընտանիք, մեր փորձերն ապարդյուն են անցնում: Իսկ երբ ցանկանում ենք կյանքը նվիրել կարիերային, ունենալ ֆինանսական կայունություն, որտեղից որտեղ դառնում ենք բազմաքանակ ընտանիքի պատանդ:

Այս հոդվածում մենք կպատմենք ձեզ, թե ինչպես  ծնող դառնալու ցանկությունը, երեխա ունենալու անհաջող փորձերը հանգեցրին նրան, որ հուսահատ ամուսինները՝ Թինա Թրասթերը և իր ամուսինը, Ռուսաստանի մանկատներից մեկից աղջիկ որդեգրեցին, որը նոր էր դարձել  8 ամսական: Թվում էր՝ այժմ ամուսնական զույգն ամեն ինչ ուներ երջանիկ լինելու համար. հաջող կարիերա, սեր, իսկ այժմ նաև փոքրիկ:

Սակայն որոշ ժամանակ անց ծնողները նկատեցին տարօրինակ վարք աղջկա կողմից: Նա վերաբերվում էր նրանց ինչպես օտարի, չէր ընդունում նրանց սերն ու քնքշանքը, խուսափում էր նրանցից, նրանց աչքերի մեջ անգամ չէր նայում և չէր վստահում նրանց:

Որքան էին նրանք ցանկանում ստեղծել տանը բարեհաջող մթնոլորտ, սակայն նրանց չէր հաջողվում ստիպել երեխային ժպտալ կամ իրենց հանդեպ զգացմունքի որևէ կաթիլ ցույց տալ, բացի անտարբերությունից:

Պատկերացնում ենք՝ ինչ էր կատարվում խեղճ ծնողների հոգում:  Նրանք նոր-նոր էին վերցրել օտար երեխային  իրենց դաստիարակության տակ, որպեսզի նրան տային լիարժեք ընտանիքում ապրելու հնարավորություն, իսկ այժմ  նրանք տեղները չէին գտնում՝ չիմանալով ինչպես վարվել: Քանի որ նրանց փոքրիկն անգամ չէր ցանկանում գնալ Թինայի գիրկը և ամբողջ ընթացքում տխուր էր ու կարծես միայնակ:

Շուտով մայրը ընկավ ծանր վիճակի մեջ՝ նախատելով իրեն, որ մի գուցե ինքը սարսափելի ծնող է և չի կարողանում գլուխ հանել անգամ փոքրիկ երեխայից: Սակայն անցան տարիներ, Յուլյան սկսեց հաճախել մանկապարտեզ, որտեղ վերջապես ուրվագծվեց իրական պատկերը:

Դաստիարակները սկսեցին բողոքել, որ երեխան իրեն ծայրահեղ խուսափողական է  դրսևորում մյուսների հանդեպ, հաճախ թաքնվում է սեղանի տակ և չի կարողանում շփվել: Այդ ժամանակ խեղճ մայրը որոշեց դիմել տարածքային բժշկին այն հարցով, թե արդյոք երեխայի հետ ինչ-որ բան այն չէ:

Դրան ի պատասխան  մանկաբույժն ասաց, որ երեխան տառապում է «Կապվածության ռեակտիվ խանգարման սինդրոմով», որով տառապում են շատ լքված երեխաներ: Այս խանգարումը  թույլ չի տալիս երեխային մտերմանալ մեծահասակների հետ՝ կապված մորից վաղ տարիքում բարդ բաժանման պատճառով: Այդպիսի երեխաները այդ ժամանակից ի վեր սկսում են վախենալ, որ կրկին կմերժվեն ևս ինչ-որ մեկի կողմից:

Այդ հոգեբանական խանգարման պատճառով ծնողները չէին ցանկանում հրաժարվել երեխայից: Նրանք որոշեցին՝ ինչ էլ լինի, պայքարել դրա դեմ: Բժիշկը նորաթուխ ծնողներին խորհուրդ տվեց վերաբերվել նրան լավագույնս՝  ինչպես իրենց աղջկա: Արդեն մի որոշ ժամանակ անց ինչ-որ բաներ փոխվեցին:

Ծնողներին հաջողվեց ազատել իրենց երեխային վախերից: Նրանց պայքարը երեխայի հիվանդության դեմ նկարագրված է Թինայի «Յուլյայի կրկնակի փրկությունը» գրքում:

Այս պահին Յուլյան շատ շփվող, բաց և սիրալիր աղջիկ է:  Նա հաճախում է զարգացման կենտրոն, նվագում է ջութակ և շատ լավ է մերվում երեխաների հետ:

Ծնողները բացարձակ չեն զղջում որդեգրման համար:

Նրանք սիրում են իրենց պայծառ արևին և աշխարհում ամենաշատը նրանով են հպարտանում: Նրանք այժմ իսկապես երջանիկ են:  Նրանց ընտանիքն ամենաընկերական ու ուրախ ընտանիքն է: Իսկ գլխավորը, որ նրանք իրենց ուժերով դարձրին այդպիսին:

Իսկ դուք կկարողանայի՞ք արմատապես փոխել ձեր կյանքը: Կկարողանայի՞ք վերցնել մանկատնից երեխա, դաստիարակել ինչպես հարազատի, պայքարել լուրջ հիվանդության, խորթության և վախերի դեմ:

Դուք մտածու՞մ եք, որ բոլոր երեխաները պետք է մեծանան ընտանիքներում՝ պաշտպանված ու սիրված: Գրեք այդ մասին մեզ մեկնաբանություններում: Եթե ձեզ հիացրեց այս մարդկային սիրո պատմությունը, ապա կիսվեք այն ընկերների հետ: Ոչ բոլորն են պատրաստ նվիրել իրենց սերը օտար երեխային…

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here