Քանի օր կարող եք պահել աղցաններն ու խոզի բուդը

0
407


Ամանորին սննդային թունավորումներից ու մարսողական խանգարումներց խուսափելու համար, ըստ մասնագետների՝ պետք է ուշադրություն դարձնել սննդի պահպանման պայմաններին: Այսինքն՝ սնունդը պետք է թարմ լինի:

Հատկապես հարկավոր է ուշադիր լինել աղցանների դեպքում և, մասնավորապես այն աղցանների, որոնց պատրաստման համար օգտագործվում է մայոնեզ, թթվասեր, որոշակի կաթնամթերք:

Ըստ մասնագետների՝ այդ աղցանների պիտանելիության ժամկետը շատ կարճ է՝ մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ:

Ինչ վերաբերում է խոզի բդի պահպանության ժամկետին, ապա եթե այն լավ է մշակված, կարող է մի քանի օր պահպանվել և վնասակար չլինել: Բակտերիաները լինում են այնտեղ, որտեղ թաց է, խոնավություն կա: Եթե այն որոշակի ջրալիություն ունի, ապա երկար պահել չի կարելի:

Միաժամանակ, ըստ մասնագետների՝ խոզի բուդը պատրաստելիս մշակվում է սխտորով, աղով, իսկ թե սխտորը, թե աղը բակտերիաների դեմ պայքարող գործոններ են: Իհարկե, ցանկալի է, որ այն շատ երկար չպահպանեն:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here