Դաժան ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 55-ամյա վարորդը խմած վիճակում Mercedes-ով վրաերթի է ենթարկել հոգեհանգստի մասնակիցներին. 1-ը տեղում մահացել է, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց

0
873


Այսօր՝ հունվարի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ալեքսան Մկրտչյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 55 OQ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 39-ամյա Գրետա Ղուկասյանին, 41-ամյա Իռա Շահնազարյանին, 49-ամյա Սուսաննա Գրիգորյանին և 45-ամյա Նաիռա Աղաջանյանին։

Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Ս. Գրիգորյանը, Գ. Ղուկասյանը, Ի. Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, իսկ Ն. Աղաջանյանը տեղում մահացել է։

Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից հեռացել է, սակայն կարճ ժամանակ անց ավտոմեքենան կայանել է վրաերթի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող CBS բենզալցակայանի մոտ, այնուհետ մեղայականով ներկայացել Ոստիկանության Մեծամորի բաժին։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (0.42 տոկոս խմած) վիճակում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդը մեքենան այնքան արագ է վարել, որ վրաերթի ենթարկվածներից մահացածը մոտ 30 մետր շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ նա և վիրավորները մասնակցելիս են եղել վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող սգո սրահում իրենց ազգականի հոգեհանգստյան արարողությանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն ու Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆռանգյանի գլխավորությամբ, ու եթե ոստիկանները վրաերթի հեղինակ ճիվաղին չպահեին, ապա վրաերթի ենթարկվածների հարազատները հաշվեհարդար կտեսնեին նրա հետ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուր՝ Shamshyan.com

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here