Ահա, թե ինչ չի կարելի անել դաշտանի ժամանակ. բոլոր կանանց 9 վտանգավոր սխալները

0
1704


Կանանց 9 վտանգավոր սխալ դաշտանի ժամանակ:

1. Սխալ № 1՝ սպորտային պարապմունքներ

Գինեկոլոգները խորհուրդ են տալիս դաշտանի առաջին օրը լրիվ հրաժարվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Վարժությունները նպաստում են արյան շրջանառության ուժեղացմանը սեռական օրգաններում և արյան առատ հոսքին այդ շրջանում:

Սակայն պետք չէ լիովին զրկվել օգտակար վարժություններից. պիլատեսը, յոգան (առանց շրջված դիրքերի) և բուժական ֆիզկուլտուրան խրախուսվում են:

2. Սխալ № 2՝ անկողնային ռեժիմ

Սա ճիշտ չէ, քանի որ բացարձակ հանգստի վիճակում արյունը լճանում է, և ամսեկանն ավելի ցավոտ է անցնում:

Դաշտանի ժամանակ ոչ մեծ ֆիզիկական ակտիվությունը ցուցված է: Բացառիկ դեպքերում խնդիրը պետք է բժշկի հետ լուծել:

3. Սխալ № 3՝ վաննա ընդունել

Ավելի լավ է՝ այդ շրջանում հրաժարվել վաննա ընդունելուց: Ամսեկանի ժամանակ արգանդի վզիկը սովորականից շատ է բացվում, հետևաբար ավելի է ենթակա բակտերիաների բացասական ազդեցությանը:

Նաև պետք է խուսափել օրգանիզմի գերտաքացումից. վաննա ընդունելու ժամանակ անոթները լայնանում են, արյան շրջանառությունն արագանում է: Դա կարող է ուժեղ արնահոսության հանգեցնել:

4. Սխալ № 4՝ ակտիվ սեռական կյանք

Բժիշկների մեծ մասը նշում է, որ դաշտանի ժամանակ թույլատրվում է սեռական մտերմություն, բայց հակաբեղմնավորիչ արգելափակող միջոցներով:

Սակայն բոլոր կանոնների պահպանման դեպքում էլ բորբոքային հիվանդությունների մեծ ռիսկ կա, քանի որ արգանդի արյունը հրաշալի միջավայր է վարակների և միկրոբների զարգացման համար: Ուստի ավելի լավ է սեքսը հետաձգել:

5. Սխալ № 5՝ խիստ դիետա

Գինեկոլոգները պնդում են, որ պետք է ամսեկանների ժամանակ լիարժեք սնվել:

Գործնականում ամեն ինչ կարելի է ուտել, ցանկալի է հաճախ և ոչ մեծ քանակությամբ:

6. Սխալ № 6՝ որոշ դեղամիջոցների ընդունում

Ամսեկանի ժամանակ արյան մակարդումը վատանում է, ուստի պետք չէ ընդունել դեղամիջոցներ, որոնք ազդում են արյան ձևավորման գործընթացների վրա: Այդ դեղերից են անալգինը և ասպիրինը: Որովայնում ուժեղ ցավեր ունեցողները լավ կլինի՝ ուշադրություն դարձնեն պարացետամոլ պարունակող դեղերին:

7. Սխալ № 7՝ Ալկոհոլի օգտագործում

Գինեկոլոգները խորհուրդ են տալիս այդ շրջանում լիովին հրաժարվել ալկոհոլից: Այն միայն ուժեղացնում է դաշտանային ցավը և թուլությունը: Իսկ հեղուկի ընդունման սահմանափակում չկա:

8. Սխալ № 8՝ տամպոնների հաճախակի օգտագործում

Տամպոնների մշտական և երկարատև օգտագործումը կարող է բորբոքում առաջացնել հատկապես այն կանանց դեպքում, ովքեր հիգիենիկ միջոցները հաճախ են փոխում դրա համար չնախատեսված տեղում կեղտոտ ձեռքերով:

9. Սխալ № 9՝ աղի սննդի օգտագործում

Շատ կանայք դաշտանի ժամանակ այտուցվածությամբ են տառապում, ուստի պետք չէ իրավիճակը սրել ավելորդ աղով:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here