Տղամարդուն հանգիստ չէին տալիս ձեղնահարկից լսվող ձայները. Այդ ամենից սաստիկ զայրացած՝ նա որոշեց տեսախցիկ տեղադրել

0
109


Մեզնից շատերը գիշերվա կեսին սարսափ ֆիլմ դիտելուց հետո , որոշ ժամանակ վախենում է մի  սենյակից մյուսն անցնել: Նման իրավիճակներում մարդիկ հաճախ պատկերացնում են, որ մութ անկյուններից նրանց սևեռուն հայացքներ են հետևում:

Սակայն այդ վախերի մեծամասնությունը բացարձակապես անհիմն է լինում: Սովորաբար, կատվից բացի ոչ ոք չի լինում, ով այդ պահին հետևում է տան անդամներին:

Սակայն ամերիկացի Քեննեդի  ամուսինների դեպքը բոլորովին այլ էր:

Ջերոմն ու Էշլին ապրում էին Պիտսբուրգում ՝ հսկայական հին տանը իրենց 10 ամսական դստեր հետ: Քեննեդի ընտանիքին պատկանում էր շենքի մի կեսը: Իսկ երկրորդ կեսում ծերունի հարևանը վերանորոգման աշխատանքներ էր կատարում, որի հետ ամուսինները գրեթե չէին շփվում:

Այդ գիշեր Ջերոմն ու Էշլին պատրաստվում էին քնել, երբ հանկարծլսվեցին առեղծվածային ձայներ ձեղնահարկից: Այսօր ամուսինները խոստովանում են. Նրանց միանգամից թվացել է, որ վերևում ինչ-որ մեկը քայլում է: Բացի այդ, առաստաղից թույլ՝ գրպանի լապտերիկի նման լույս է թափանցել:

Հաջորդ օրն իսկ Ջերումը բարձրացավ ձեղնահարկ տեսախցիկով և  թաքուն տեղադրեց այն:  Մեկ օր անց  նա կրկին բարձրացավ ձեղնահարկ՝ տեսախցիկի հետևից: Այն, ինչ տեսավ տեսանյութում ընտանիքի հայրը, զրկեց նրան խոսելու ունակությունից:

Պարզվում է, որ տան   ձեղնահարկի իրենց հատվածում ամբողջ այդ ընթացքում թափառել է իրենց նույն ամենամարդախույս հարևանը: 69- ամյա Ռոբերտը ճկռած  թափառել է փոշոտ տեղերով: Ավելին, այնուհետեւ պարզ դարձավ, որ առեղծվածային ծերունին լրջորեն ջանք է թափել՝ ապահովելով իր համար գերազանց դիտակետ:

Որպեսզի անարգել կերպով հետևի Քեննեդի ամուսինների կյանքին, նրանց սիրունիկ դստերը, զարհուրելի հարևանը  ձեղնահարկում խնամքով մի շարք  կլոր խոռոչիկներ էր արել: Ջերոմն ասում է, որ չի հասկանում, թե ինչի էր ուզում հասնել ծերուկը: Բարեբախտաբար, զայրացած տղամարդու ահազանգից եկած ոստիկանները խափանեցին այլասեռված մարդու պլանները:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here