Մոռացեք երակների վարիկոզ լայնացման մասին․ 100%-անոց արդյունք

0
479


Երակների վարիկոզ լայնացում ունեցող մարդիկ կարող են տառապել արյան այտուցված անոթներից մաշկի վրա կամ գունազրկումից:

Երակների վարիկոզ լայնացման լուրջ ախտանիշներից են՝

  • Ոտքերի այտուցվածություն՝ «ծանր» ոտքեր:
  • Ցավ ոտքերում երկար ժամանակ նստելուց կամ կանգնելուց հետո:
  • Ոտքերի կամ կոճերի գույնի փոփոխություն:
  • Չոր, գրգռված, թեփոտ մաշկ, որը հեշտությամբ ճաքճքում է:
  • Մաշկի վերքեր (խոցեր), որոնք չեն ապաքինվում:
  • Ոտքերի և կոճերի մաշկի հաստացում և ամրացում:
  • Արյունխեղդ, քոր, «սարդի երակներ»:
  • Ռիսկի որոշ գործոններ ուռած և ցավող երակների համար՝
  • Երկար նստել կամ նույնիսկ պառկել, ինչը սահմանափակում է արյան շրջանառությունը,
  • Ավելորդ քաշ,
  • Քրոնիկական փորկապություն,
  • Քարեր լյարդում և լեղապարկում,
  • Տարիք, (հորմոնալ փոփոխությունները սեռահասունացման շրջանում, հղիությունը և դաշտանադադարը կարող են հանգեցնել երակների վարիկոզի, իսկ հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը կարող է մեծացնել ռիսկը),
  • Բնածին թերի կլապաններ,
  • Ոտքերում արյան մակարդուկի ընտանեկան պատմություն կամ երակների վարիկոզ լայնացում:

Երակների վարիկոզ լայնացումը մեղմացնելու և կանխելու համար կարող եք՝

  • Կոմպրեսիոն զուգագուլպաներ հագնել այտուցվածությունը նվազեցնելու համար:
  • Երկար ժամանակ մի նստեք և մի կանգնեք: Նույնիսկ ոտքերը թեթևակի շարժելով՝ կարող եք պահպանել արյան ճիշտ շրջանառությունը:
  • Օրական 3 կամ 4 անգամ 15-ական րոպեով ոտքերը բարձրացրեք ձեր սրտից վեր:
  • Վերքերի խնամք, եթե բաց խոցեր կամ վարակներ ունեք: Ձեր բժիշկը կարող է ցույց տալ՝ ինչպես դա անել:
  • Նիհարել՝ սննդում օգտագործելով ճարպի ցածր պարունակությամբ մթերքներ, ավելի շատ մրգեր և բանջարեղեն ուտելով:
  • Ավելի շատ ֆիզիկական վարժություններ: Դա կարող է ձեզ օգնել նվազեցնել քաշը և արյունը վեր ու վար տանել ձեր ոտքերում: Քայլքը կամ լողը լավ տարբերակ են:
  • Եթե ձեր ոտքերի մաշկը չոր կամ ճաքճքող է, խոնավեցումը կարող է օգնել: Սակայն բուժման և մաշկի խնամքի որոշ մեթոդներ կարող են սրել խնդիրը: Ձեր բժշկի հետ խոսեք նախքան ցանկացած լոսյոն, քսուք օգտագործելը:
  • Ավելի շատ ջուր խմեք:
  • Բոլոր կանաչ բանջարեղենները, հատապտուղները (օրինակ՝ հավամրգին, հաղարջը, լոռամրգին, սև հաղարջը), կիվին, ցիտրուսային մրգերը, քաղցր պղպեղը, անանասը, բազուկը, ամբողջական հատիկեղենը շատ օգտակար են այս խնդիրն ունեցող մարդկանց համար:
  • Խմեք կանաչ հյութեր, որոնք լավացնում են արյան շրջանառությունը:

Ներկայացնում ենք հյութի բաղադրատոմս, որը կօգնի եթե ոչ ազատվել, ապա գոնե մեղմացնել երակների ցավը:

Բաղադրությունը՝

  • ½ փոքր անանաս
  • ½ միջին չափի բազուկ
  • 2 ցողուն նեխուր
  • ½ դեղին բուլղարական պղպեղ
  • ½ դյույմանոց կոճապղպեղի արմատ
  • ¼ կիտրոնի հյութ

Պատրաստումը՝

Բոլոր բաղադրիչները բլենդերով խառնեք, մինչև համասեռ զանգված ստացվի:

Կարող եք հյութը խմել, որքան անգամ ցանկանաք:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here